Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 19:38 14-05-2024

Ով էր Բագրատ Սրբազանին չբարևած կինը

Այսօր՝ ապրիլի 14-ին, Բագրատ Սրբազանի հետ Գարեգին Նժդեհ կայարանի հարակից տարածքում տեղի ունեցած միջադեպը լայն քննարկման առիթ է դարձել։

Սրբազանը մոտեցավ մետրոյի ներսում գտնվող խանութներից մեկի պատուհանին, փորձեց ողջունել և օրհնել ներսում գտնվող աշխատակից կնոջը։ Սակայն վերջինս ետ քաշվեց՝ ցանկություն չհայտնելով նույնիսկ ձեռք սեղմել։

Oragir.News-ն այցելեց մետրոյի Գարեգին Նժդեհ կայարանի հարակից տարածք, զրուցեց տիկին Գայանեի հետ, փորձեց պարզել այդ քայլի դրդապատճառները և նրա սկզբունքային դիրքորոշումը։

Տիկին Գայանեի խոսքով՝ այդ քայլը եղել է իր սեփական իրավունքը, որոշումն ու ցանկությունը.

«Սովորական քաղաքացի եմ, ես իմ իրավունքն ունեմ։ Չեմ ուզում ընդհանրապես ոչ մեկի հետ շփվել։ Ինքը ձեռքը մտցրել է, ուզում է զոռով բարևի։ Ես էլ չեմ ուզում»,- ասաց նա։

Տիկին Գայանեի կարծիքով՝ եկեղեցական մարդը պետք է ժողովրդին նստեցնի և ասի՝ խելոք նստեք տեղներդ․

«Ինքը պետք է մեզ Աստծո մոտ ուղարկի, ոչ թե ուրիշ բաներ»։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ այսօր՝ մայիսի 14-ին, Բագրատ Սրբազանը շրջայց է կատարել Երևանի մետրոպոլիտենում, մետրոյով գնացել է Գարեգին Նժդեհ կայարան, զրուցել քաղաքացիների հետ, որոնց մեծ մասը աջակցություն է հայտնել շարժմանն ու Սրբազանին։

Մանրամասները՝ տեսանյութում

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին