copy image url
Ներքին 2 տարի առաջ - 18:17 13-05-2024

Քաղաքաշինության կոմիտեում քննարկվել են քաղաքաշինության ոլորտի թվայնացմանը վերաբերող հարցեր

Քաղաքաշինության կոմիտեում տեղի է ունեցել հանդիպում Կադաստրի կոմիտեի գործընկերների հետ՝ քննարկելու քաղաքաշինության ոլորտի թվայնացմանը վերաբերող հարցեր։

Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը շնորհակալություն է հայտնել Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանին՝ թվայնացման օրակարգին աջակցելու պատրաստակամության համար։ Նա շեշտել է, որ ոլորտում թվային գործիքների ներդրումն այսօր Քաղաքաշինության կոմիտեի գլխավոր առաջնահերթությունն է, և հաշվի առնելով Կադաստրի կոմիտեի հաջողված փորձը՝ հնարավոր կլինի գործընկերության սկզբունքով ծրագրերն իրագործել։

Սուրեն Թովմասյանը կարևորել է երկու կառույցների տեխնիկական և իրավաբանական թիմերի համաժամանակյա աշխատանքը՝ պետական կառույցների հետ քաղաքացիների շփումն էլեկտրոնային հարթակ տեղափոխելիս համարժեք օրենսդրական դաշտ ապահովելու համար։

Հանդիպմանը քննարկվել են քաղաքաշինական կադաստրի ձևավորմանը, առանձին հողամասի նպատակային նշանակության փոփոխությանը, շինարարական թույլտվությունների պարզեցված ընթացակարգին վերաբերող հարցեր։ Դիտարկվել են Քաղաքաշինության կոմիտեի կողմից մշակվող օրենսդրական նախագծերը և դրանց վերաբերյալ գործընկեր կառույցի առաջարկները։ Անդրադարձ է եղել նաև շինարարական թույլտվությունների www.e-permits.am հարթակի և Կադաստրի կոմիտեի էլեկտրոնային համակարգերի տվյալների փոխկապակցմանը։

Գործընկերները պայմանավորվել են պարբերաբար հանդիպել և աշխատանքային կարգով քննարկել ծրագրերի իրականացման ընթացքը։ Յուրաքանչյուր կառույցից առանձնացվել են պատասխանատուներ և աշխատանքները համակարգողներ։

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել