Ավելին 2 տարի առաջ - 23:11 11-05-2024

Մեկնարկեց «Եվրատեսիլ 2024»-ի եզրափակիչը. «Լադանիվա»-ն ելույթ կունենա 19 համարի ներքո. ՈւՂԻՂ

Շվեդիայի Մալմյո քաղաքում մայիսի մեկնարկել է «Եվրատեսիլ 2024» երգի միջազգային մրցույթի եզրափակիչ փուլը: Հայաստանի պատվիրակ «Լադանիվա» խումբը «Ժակո» երգով հանդես կգա 19 համարի ներքո:

Մրցույթը Հայաստանում հեռարձակվում է Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերով: Այն մեկնաբանում են Հրաչուհի Ութմազյանն ու Սևակ Հակոբյանը:

Հայաստանից բացի եզրափակչում հանդես կգան Շվեդիան, Ուկրաինան, Գերմանիան, Լյուքսեմբուրգը, Իսրայելը, Լիտվան, Իսպանիան, Էստոնիան, Իռլանդիան, Լատվիան, Հունաստանը, Միացյալ Թագավորությունը, Նորվեգիան, Իտալիան, Սերբիան, Ֆինլանդիան, Պորտուգալիան, Հայաստանը, Կիպրոսը, Շվեյցարիան, Սլովենիան, Խորվաթիան, Վրաստանը, Ֆրանսիան, Ավստրիան:

Նիդերլանդների ներկայացուցիչը, որը ֆավորիտների ցանկում էր, մրցույթի եզրափակչից ժամեր առաջ որակազրկվել է:

Սփյուռքից «Լադանիվա»-ի օգտին քվեարկելու համար հարկավոր է 19 թիվն ուղարկել տվյալ երկրում առանձնացված կարճ համարին: Եզրափակիչ փուլում քվեարկում են «Եվրատեսիլ»-ին մասնակցող բոլոր երկրները: Քվեարկությունը կմեկնարկի եզրափակիչ փուլի սկզբում։

Քվեարկել կարող են նաև մրցույթին չմասնակցող երկրները. հարկավոր է մուտք գործել www.esc.vote կայք և համոզվել, որ քվեարկողի բանկային ու հեռախոսային քարտերը միջազգայնորեն ճանաչված են: Եթե ցանկանում եք քվեարկել ԱՄՆ-ից, ձեր բանկային և հեռախոսային քարտերը պետք է լինեն ամերիկյան: Կայքում մեկ բանկային քարտով հնարավոր է քվեարկել միայն մեկ անգամ՝ առավելագույնը 20 քվե ավելացնելու հնարավորությամբ։ Սա նշանակում է՝ եթե ցանկանում եք 20 ձայն տալ Հայաստանի օգտին, դա պետք է միանգամից անել՝ հաստատելուց առաջ ավելացնելով քվեների քանակը մինչև 20, քանի որ մեկ քարտով հնարավոր չի լինելու քվեարկել երկրորդ անգամ: Այս ձևով արված քվեարկությունը դիտարկվելու է որպես մեկ հավելյալ երկրից ստացված ձայն:

«Եվրատեսիլ 2024»-ի Հայաստանի պատվիրակ Լադանիվա խմբի անդամ Ժակլին Բաղդասարյանը ուղերձով դիմել է իրենց օգտին քվեարկողներին։

Նա շնորհակալություն է հայտնել նրանց, հորդորել շարունակել քվեարկել իրենց օգտին։։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին