copy image url
Ներքին 2 տարի առաջ - 15:29 11-05-2024

Վահագն Խաչատուրյանը Լոս Անջելեսում ընդունել է Սոցիալ-դեմոկրատ Հնչակյան կուսակցության անդամներին

Վահագն Խաչատուրյանը Լոս Անջելեսի իր կեցավայրում ընդունել է Սոցիալ-դեմոկրատ Հնչակյան կուսակցության (ՍԴՀԿ) կենտրոնական վարչության անդամներին՝ ատենապետ Համբիկ Սարաֆյանի գլխավորությամբ: Հայտնում են ՀՀ Նախագահի աշխատակազմից:

Ողջունելով հյուրերին՝ նախագահ Խաչատուրյանը շնորհակալություն է հայտնել կուսակցության ներկայացուցիչներին համազգային նշանակություն ունեցող գործընթացներում նրանց կատարած աշխատանքի և ներդրած ջանքերի համար:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել տարածաշրջանային ընդհանուր իրողություններին և զարգացումներին, ինչպես նաև Հայաստանյան ներքաղաքական և հասարակական կյանքում տեղի ունեցող գործընթացներին: Նախագահ Վահագն Խաչատուրյանը, պատասխանելով հանդիպման մասնակիցների հարցերին, մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացքող սահմանազատման գործընթացի վերաբերյալ, ընդգծելով, որ սահմանազատումն իրականացվում է երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման և խաղաղության հասնելու, ինչպես նաև տարածքային ամբողջականության անխաթարության սկզբունքների շրջանակում:

Նախագահ Խաչատուրյանն ընդգծել է, որ հայաստանյան իշխանությունն անհրաժեշտ քաղաքական կամք ունի հստակորեն շարժվել հարևանների հետ բարիդրացիական և կարգավորված հարաբերություններ հաստատելու ուղիով: Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև համագործակցության օրակարգային հարցերին, ինչպես նաև Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդման և առկա խնդիրների չեզոքացման ուղղությամբ անհրաժեշտ քայլերի խթանման կարևորությանը:

Անմիջական մթնոլորտում Հանրապետության նախագահը մանրամասներ է ներկայացրել Հայաստանի տնտեսության, ռազմարդյունաբերության, երկրի պաշտպանական կարողությունների ընդլայնման, տնտեսության դիվերսիֆիկացիայի և այլ ուղղություններով իրականացվող միջոցառումների մասին: Մտքեր են փոխանակվել ներհայաստանյան հասարակական-քաղաքական զարգացումների պատճառահետևանքային կապերի, տարածաշրջանային և աշխարհաքաղաքական իրողությունների փոխազդեցությունների վերաբերյալ: Հանդիպման ավարտին ՍԴՀԿ ներկայացուցիչները կրկին վստահեցրել են, որ կուսակցությունն իր կարողություններով պատրաստ է աջակցել Հայաստանի պետականության ամրապնդմանն ու երկրի օրակարգային հարցերի սպասարկմանը:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին