Ներքին 2 տարի առաջ - 11:55 10-05-2024

Ոստիկանները հսկում են 2018-ին Փաշինյանի կողմից գրավված Հանրային ռադիոյի շենքը

Հայ Առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը հայտարարել էր, որ այսօր ժամը 18։30-ին կրկին հավաքվելու են Հանրապետության հրապարակում, իսկ նախքան դա խաղաղ անհնազանդության ակցիաներ են իրականացնելու։ Այդ նպատակով Սրբազանի գլխավորած երթն ավելի վաղ իրազեկման նպատակով շարժվել էր Երևանի պետական համալսարան, որի ուսանողները միացել են Հայաստանում հայտարարված համապետական դասադուլին։

Հատկանշական է, որ Ալեք Մանուկյան փողոցում՝ Հանրային ռադիոյի շենքի մոտ, ոստիկաններն այս պահին ուժեղացված հսկողություն են իրականացնում։

Հիշեցնենք, որ 2018 թվականի իշխանափոխության առաջին օրերին Փաշինյանն իր համախոհների հետ գրավել էր Ռադիոտան շենքը՝ պահանջելով իրեն եթեր տրամադրել։ Հավանաբար Հայաստանի վարչապետը մտավախություններ ունի, որ պատմությունը կարող է կրկնվել, ուստի ոստիկաններին հանձնարարել է Ռադիոտան շենքի մոտ ուժեղացված հսկողություն իրականացնել։

Առավել մանրամասն՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին