copy image url
Ներքին 2 տարի առաջ - 15:03 08-05-2024

Մարդկանց վրա թքելը փողոցային չէ՞, բա տաճարը չհաղթի՞ այդ փողոցին․ Բագրատ Սրբազան

Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանն այսօր լրագրողների հետ զրույցում նշեց, որ առավոտյան վեր են կացել ու ինչ-որ արժեքների մասին են գրել, հանկարծ հիշել են, որ արժեքներ կան՝ նկատի ունենալով իշխանությանը։

«Այս շարժումը հաշտության մասին է՝ ատելության ու թշնամության մասին չէ։ Ինչ-որ լինելու է ընթացքում լինելու է, ես մի բան գիտեմ՝ ճշմարտությունը հաղթելու է։ Առաքյալն ասում է, որ նեղություններն ու կապանքները ոչինչ են մեզ համար, երբ մենք խոսում ենք ճշմարտության և արդարության մասին։ Մեր տերն ասում է՝ ով համբերի՝ նա կյանք կունենա»,- ասաց նա։

Դիտարկմանը, որ Փաշինյանին զայրացրել են խոսքերն այն մասին, որ տաճարը հաղթելու է փողոցին, Սրբազանն ընդգծեց․

«Դե իրենք փողոցում են, իրենք փողոցից տուն չեն եկել, մնացել են փողոցում, տեսնո՞ւմ եք իրենց բառապաշարը, խոսելաձևը։ Օրինակ բորդյուր լիզելու արտահայտությունը փողոցային չէ՞, մարդկանց վրա թքելը փողոցային չէ՞, բա տաճարը չհաղթի՞ այդ փողոցին»։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից