Ուղիղ եթեր
copy image url
Միտք Արտաքին Ներքին 2 տարի առաջ - 13:55 08-05-2024

Նիկոլ Փաշինյանը բարեկամական այց կկատարի՞ Բաքու

Ժամանակին Աննա Հակոբյանը Մեհրիբան Ալիևային հրավիրում էր Ղարաբաղ (ոչ Արցախ – հեղ․) թեյախմության և մուղամալսության։

Աննայի հրավերը մասամբ իրականացավ․ Մեհրիբանը բազմիցս այցելել է Ղարաբաղ, որն արդեն կոչվում է «Ադրբեջանի տնտեսական շրջան», թեյ էլ է խմել, մուղամ էլ լսել։

Աննա Հակոբյանի ամուսին Նիկոլ Փաշինյանն իր՝ ոչ վարչապետ եղած ընթացքում գիրք է գրել, որում դրվատանքով է խոսում ադրբեջանական անվանվող մշակույթի, մասնավորապես մուղամի, խոհանոցային հնարքների և խառնամբոխն ազգ դարձնող այլ արժեքների նկատմամբ։

Արդեն վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանը բավական ընդլայնել է Ադրբեջանի նկատմամբ իր ակնածանքը, անգամ հայկական տեղանուններն է նախընտրել ադրբեջաներեն կոչել (Էյվազլի, Խեյրիմլի և այլն – հեղ․)։ Գուցե դա բարիդրացիության օրիգինալ դրսևորում է, կամ այլ նպատակ ունի, բայց փաստը՝ փաստ է․ Փաշինյանն իր համար չի պատկերացնում, թե ինչպես կարող է 29 743 քառ․ կմ մակերեսով Հայաստանի Հանրապետությունում ադրբեջանական գյուղ լինել, և «շտապ սահմանազատմամբ» դրանք տալիս է իր լավ հարևանին՝ Ադրբեջանին։

Ադրբեջանում էլ, հո այդքան երախտամոռ չեն, որ չգնահատեն Փաշինյանի նվիրական ժեստերը։ Ահա՛ և այդ երկրի Միլի Մեջլիսի մարդու իրավունքների մշտական հանձնաժողովի նախագահ Զահիդ Օրուջն առաջարկում է, ճիշտ է, վերապահումով, Բաքու հրավիրել Հայաստանի վարչապետին։ «Կարելի է Փաշինյանին Բաքու հրավիրել։ Դրա հետ մեկտեղ, Ադրբեջան տանող ճանապարհը պետք է փակ լինի այն բոլոր մարդկանց համար, որոնք մեր քաղաքական թշնամիներն են և հանդես են գալիս մեր երկրի դեմ պատժամիջոցներ կիրառելու կոչերով», - հայտարարում էր Օրուջը։

Տեսնու՞մ եք․ Ադրբեջանի՝ առնվազն խորհրդարանը Նիկոլ Փաշինյանին քաղաքական թշնամի չի համարում, քանի որ վերջինս չի ուզում, որ Ադրբեջանը որևէ պատժի ենթարկվի, թուլանա, ներքին-արտաքին կայունության խնդիր ունենա․․․

Ադրբեջանում իրենց թշնամի են համարում Հայ առաքելական եկեղեցուն, որին կոչում են «ահաբեկչության», «ռևանշիզմի», «սեպարատիզմի» «որջ»։ Փաշինյանը ևս մեղադրանքներ է տեղում հայ ազգային եկեղեցու ուղղությամբ։ Այսինքն՝ Փաշինյանի և Ադրբեջանի շահերը նույնական են։

Այդքանից հետո Փաշինյանին Բաքու հրավիրելն էլ քիչ է, նրան պիտի պահեն այնտեղ։

Տիգրան Աթանեսյան

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել