Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 19:15 07-05-2024

Բուլդոզերը դրեցին տակը, մինչև ինձ ոստիկանները պահեցին, ավտոտնակս հավասարեցրին հողին․ Կարինե Գասպարյան

Շենգավիթ վարչական շրջանի բնակիչ Կարինե Գասպարյանն ահազանգում է՝ ասելով, որ վարչական շրջանի ղեկավար Ռազմիկ Մկրտչյանն որոշում է կայացրել իբրև թե բակային տարածքների բարեկարգման նպատակով ապամոնտաժել Եղբայրության 19, Հ․ Հովսեփյան 11 և Մանանդյան 32 շենքերի միացյալ բակում գտնվող ավտոտնակը, որը 2003 թվականից օրինական է՝ քաղաքապետի հրամանով, պետ․ ռեսգիստրով, նոտարով և կադաստրով։

Oragir.News-ը զրուցեց Կարինե Գասպարյանի հետ, ով մեզ հետ զրույցում ասաց, որ իր առաջին ավտոտնակն էլ ապամոնտաժել են օրեր առաջ։



«Բուլդոզերը բերեցին, իմ մյուս օրինական ավտոտնակը, որը կադաստրում գրանցված է 2010 թվականից, բոլոր փաստաթղթերը կա։ Բուլդոզերը դրեցին տակը, մինչև ինձ ոստիկանները պահեցին, ավտոտնակը հավասարեցրին հողին։

Ես ամբողջ կյանքս աշխատեմ, մի հատ ավտոտնակ չե՞մ կարող օրինական ճանապարհով ձեռք բերած պահել։ Ես անօրինական չեմ օգտագործում ոչինչ, տասը անգամ թանկացրել եք ավտոտնակի գույքահարկը, ոչինչ, ես մուծում եմ»,-ասաց նա։

Թաղապետարանից ավտոտնակի տերերին տվել են երկու օր ժամանակ, դատարկելու, ազատելու համար տարածքը։



Նշենք նաև, որ բարեկարգման ծրագիրը անգամ ներկայացված չէ բնակիչներին։

Oragir.News-ը պարզաբանում ստանաու նպատակով զրուցեց Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Ռազմիկ Մկրտչյանի օգնականի հետ, որը խոսակցության սկզբում պնդում էր, թե ապամոնտաժման հիմք է հանդիսացել ավտոտնակի տանիքը, որը, իր խոսքով, ոչ թե ավտոտնակի տանիք է, այլ երկհարկանի շինություն։ Իսկ զրույցի վերջում ասաց, որ անկախ նրանից տանիքը կլիներ, թե ոչ, բարեկարգման նպատակով պարտավոր են ապամոնտաժել բոլոր ավտոտնակ շինությունները, որոնք վարձակալությամբ են, այնինչ, տվյալ բակում կան շատ ավտոտնակներ, որոնց ապամոնտաժման մասին խոսք անգամ չկա․

«Երբ տարածքը բարեկարգվում է, պետությունը իրավունք ունի այն ապամոնտաժել»։



Նրա խոսքով, եթե ավտոտնակի վրա թեկուզ մեկ քար էլ բարձրանում է, այն արդեն չի համարվում ավտոտնակ, այլ դառնում է ապօրինի շինություն։

Թաղապետի օգնականը վերջում հավելեց, որ այս հարցը դեռ քննարկման փուլում է։

Մանրամասները՝ տեսանյութում



Գոհար Անանյան

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել
19:48 Լուսակունք գյուղում բնակելի տանը կից խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել