Ներքին 2 տարի առաջ - 14:40 07-05-2024

Անլուրջ է, ես հրաժարական տվել եմ արդեն, անընդհատ տալ չեմ կարող. Փաշինյան

Ինչի որևէ մեկը պատրաստվում է որևէ անօրինական բան անե՞լ, որ այդպես միանգամից բիրտ ուժի թեման առաջ է բերվում:

Այս մասին հրավիրված ասուլիսին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելովհարցին, թե «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը քայլերթով գալիս է Երևան, անհրաժեշտության դեպքում պատրաստվո՞ւմ եք նրանց հետ երկխոսության գնալ և իրավիճակի սրման դեպքում պատրաստ կլինե՞ք հրաժարական տալ, թե շարժման մասնակցիների հանդեպ բիրտ ուժ կկիրատռեք։

«Հիմա որ Դուք եկել եք այստեղ, ձեր նկատմամբ բիրտ ուժ կիրառվե՞ց, թե՞ չկիրառվեց: Ո՛չ, որովհետև ոչ մի ապօրինի բան չեք արել, դրա համար չի կիրառվել, բայց եթե հիմա նռնակ նետեք, հազար ներողություն, Ձեր նկատմամբ ենթադրում եմ հնարավոր ամենաբիրտ ուժը կկիրառվի, իսկ եթե ոչ, ես երաշխավորում եմ, որ ոչ մի բան տեղի չի ունենա»,- ասաց նա։

Ինչ վերաբերում է հրաժարականին նա ասաց, թե տասնյակ անգամներ է պատասխանել։ «Ես ախր տվել եմ հրաժարական, ընդ որոում մի քանի նագամ, մի քիչ անլուրջ է, պատկերացրեք ՀՀ վարչապետ, որն անընդհատ հրաժարական է տալիս, դա անլուրջ է»,- ասաց նա։

Ինչ վերաբերում է ՀՀ-ում տեղի ունեցող քաղաքական պրոցեսներին, նա ասաց․ «Ես կարծում եմ, որ քաղաքական պորցեսներ կարող են տեղի ունենալ, այդ պրոցեսների մեջ կա մի վճռորոշ բան, որը երբեք չպետք է սասանվի ու չի սասանվելու՝ ժողովրդի ձայնի վճռական նշանակությունը երբեք որևէ տեղ չի կարող նսեմացվել»։

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը