Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 14:25 07-05-2024

Վանեցյանի գաղտնի ձայնագրությունը լրիվ չեն հրապարակել, որ այսօր օգտագործեն նրան որպես ազդեցության գործակալ. Փաշինյան

Սահմանազատման գործընթացի կասեցում պահանջող այս գործընթացին աջակցություն են հայտնում օտար երկրներում ծվարած նարկոբարոններ, կրիմինալներ, որոնք իմ ունեցած բավականին հավաստի տեղեկատվությամբ, հավաքագրված են օտարերկրյա հատուկ ծառայությունների կողմից, առնվազն նրանց ազդեցության գործակալներ են, կատարել եւ կատարում են կոնկրետ հանձնարարություններ, ՀՀ նախկին բարձրաստիճան պաշտոնյա, ով հայտնի է նրանով, որ իրեն ձայնագրել են եւ հրապարակել: Այս մասին այսօր՝ մայիսի 7-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Բայց ո՞վ է ասել, որ ամբողջ ձայնագրությունն են հրապարակել: Իհարկե ամբողջը չեն հրապարակել: Այդ ձայնագրության մի մասն օգտագործվել է որպես ահաբեկման գործիք: Մենք ունենք հստակ տեղեկություն, որ ձայնագրությունը կատարվել է օտարերկրյա հատուկ ծառայության կողմից, իսկ ձայնագրության մյուս մասն օգտագործվել է այդ պաշտոնյային առնվազն որպես ազդեցության գործակալ օգտագործելու համար: Արթուր Վանեցյանի մասին եմ խոսում»,-ասաց նա:

Փաշինյանը շարունակեց. «Այսինքն ձեզ թվում է, որ ձայնագրող կողմը այնքան մեծահոգի է գտնվել, որ ամբողջը դրել է յութուբո՞ւմ: Իհարկե ոչ: Այդ մի րոպեն են ձայնագրել ու վե՞րջ:

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում