Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 14:17 06-05-2024

ԱԺ նախագահը սրտիկ է անում, պարզ է՝ ԱԺ-ն պլենտուսից ցածր մակարդակ պետք է ունենա․ Արթուր Խաչատրյան

Ձեր կառավարության ծրագիրը լրիվ ուրիշ բան է ասում, բայց դուք կորցրել եք լեգիտիմությունը։ Այս մասին այսօր՝ մայիսի 6-ին, ԱԺ-ում հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։

«Ասում եք՝ իրավիճակ է փոխվել, այո իրավիճակների փոփոխություններով պայմանավորված բազմաթիվ երկրներում արտահերթ ընտրություններ են կազմակերպում։ Ձեր տրամաբանությամբ՝ արտահերթ ընտրություններ չպետք է լինեն։ Ասում են՝ մենք արտահերթ ընտրություններ արել ենք, Նիկոլ Փաշինյանը հրաժարական է տվել․ Նիկոլ Փաշինյանը հրաժարական տվեց, դարձավ վարչապետի պաշտոնակատար՝ նույն լիազորություններով, լավ գոնե արձակուրդ գնար ձեւի համար, էդ էլ չարեց, այսինքն՝ մարդը էնքան չի վստահում սեփական թիմակիցներին, որ գոնե ես գնամ ընտրություններ անեմ, էս մեկը թող մնա վարչապետ»,- նշեց ընդդիմադիր պատգամավորը։

Արթուր Խաչատրյանին որպես արձագանք ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ասաց՝ «ուպս», Խաչատրյանն էլ պատասխանեց հետեւյալը․ «Դա էլ է անարգանքի դրսեւորում։ Երբ ասում էի Ազգային ժողովի վարկի ձախողում, այ այդ «ուպս»-երով է պայմանավորված։ Բայց ուրախ եղեք պարոն Սիմոնյան, ձեզանից ավելի վատ վարկանիշ ունի ձեր սարքած ասֆալտը։ Սրտիկը գնացեք ասֆալտ անողներին դրեք, ԱԺ նախագահ է՝ սրտիկ է անում, է պարզ է, որ էս Ազգային ժողովը պլենտուսի մակարդակ ունենա, ի՞նչ եք ուզում»։

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել