copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 20:30 30-04-2024

Ասորիների ցեղասպանության վերաբերյալ Ֆրանսիայի խորհրդարանի որոշումը զայրացրել է Անկարային

Ֆրանսիայի խորհրդարանի կողմից ապրիլի 29-ին ասորիների և քաղդեացիների ցեղասպանության վերաբերյալ ընդունված որոշումը զայրացրել է Անկարային։ Այս կապակցությամբ հայտարարություն է տարածել Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը՝ դատապարտելով այս որոշումը։

Թուրքիայի ԱԳՆ-ի հայտարարության մեջ նշվել է, որ նախորդ անցյալ տարի Ֆրանսիայի կառավարությունը հայտարարել էր, որ չի ճանաչում Ֆրանսիայի Սենատի կողմից ընդուված նմատատիպ որոշումը, իսկ այս անգամ այն օրակարգ է բերվել իշխող կուսակցության կողմից։

Պաշտոնական Անկարան Ֆրանսիայի խորհրդարանի որոշումը որակել է «քաղաքական շահերի համար պատմական իրադարձությունները խեղաթյուրելու փորձերի օրնակ»։ Թուրքական կողմի պնդմամբ՝ Ֆրանսիայի խորհրդարանը «պատմությունը մեկնաբանելու և դատելու լիազորություն չունի։

Անկարայից նաև պնդել են, որ այս որոշումը հակասում է նաև ՄԱԿ-ի 1948-ի «Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և պատժելու» մասին կոնվեցիային։

Նշենք, որ 120 պատգամավորներից 110-ի կողմ ձայներով Ֆրանսիայի խորհրդարանն ընդունել է Առաջին աշխարհամարտի ընթացքում Օսմանյան կայսրության կողմից իրականացրած ասորիների ցեղասպանությունը ճանաչող բանաձև։ Այս բանաձևը Ֆրանսիայի գործող կառավարությանը կոչ է անում «ավելի քան 250.000 քաղդեա-ասորիների մշակութային ժառանգության զանգվածային ոչնչացումը, տեղահանությունը և ճնշումները պաշտոնապես ճանաչել որպես ցեղասպանություն և դատապարտել այն։


Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը