Ուղիղ եթեր
copy image url
Ներքին Խոսք 2 տարի առաջ - 20:00 30-04-2024

Ոստիկանությունը ոտնահարում է Սահմանադրությունը. չի կարելի նկարահանել մեքենայի ներսը

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Նիկոլ Փաշինյանը մի ժամանակ հայտարարում էր, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացին տուգանքի մատերիալ չէ, չնայած նրա պաշտոնավարման 6 տարիների ընթացքում քաղաքացիների նկատմամբ կիրառվող տուգանքներն ու հարկերն աճեցին ու շարունակում են աճել, ընդ որում երկրաչափական պրոգրեսիայով։

Ընդդիմադիր գործունեության ժամանակ Փաշինյանը ոչ միայն խստորեն քննադատում էր իշխանություններին փողոցներում տեսանկարահանող սարքեր ու արագաչափեր տեղադրելու համար, այլև պնդում՝ դրանցից ստացվող եկամուտներն ուղղվում են երրրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորը՝ Ալեքսանդր Սարգսյանին։

Արդեն 2018-ի իշխանափոխության օրերին Փաշինյանն ու իր թիմի անդամները կանացի ներքնաշորերով էին ծածկում իրենց ճանապարհին գտնվող արագաչափերը՝ խոստանալով, որ իշխանության գալու դեպքում դրանց կհեռացվեն։

Սակայն Նիկոլ Փաշինյանն իշխանության գալուց հետո այս խոստումը նույնպես մոռացավ, իսկ արագաչափերի ու տեսանկարահանող սարքերի քանակը միայն ավելացավ։ Ավելին՝ օրերս տեղեկություններ են շրջանառվում, որ Ոստիկանությունը նույն տեսանկարահանող սարքերի միջոցով պատրաստվում է նաև տուգանել այն վարորդներին, ովքեր մեքենայի ղեկին կծխեն, կխոսեն հեռախոսով և այլ խախտումներ կանեն, ինչը հակասահմանադրական է։

Oragir.News-ը փաստաբան Վարազդատ Հարությունյանից հետաքրքրվեց, թե արդյոք մեքենայի ներսում քաղաքացիներին նկարահանելը հակասահմանադրական չէ՞, քանի որ այն հավասարեցված է մարդու անձնական տարածքին։ Ի պատասխան՝ Հարությունյանը համաձայնեց այս դիտարկան հետ՝ նշելով, որ մեքենայի ներսը հավասարեցված է բնակարանին, որտեղ, առանց դատարանի թույլտվության, նկարահանելը մարդու իրավունքների խախտում է։

Մեր հարցին, թե այս որոշումն ընդունելուց հետո այն հնարավոր կլինի՞ այն վիճարկել՝ Հարությունյանը դրական պատասխանեց։ Նրա խոսքով՝ օրինակ Մարդու իրավունքների պաշտպանը կարող է դրա սահմանադրականության հարցով դիմել Սահմանադրական դատարան, կամ փաստաբանները գործերից մեկը հասցնեն Վճռաբեկ դատարան, իսկ այնուհետև ՍԴ, և այլն։

Հարցին, թե ինչո՞ւ են գործող իշխանությունները ձգտում ամեն կերպ տուգանել քաղաքացիներն, սա ինչի՞ մասին է վկայում՝ փաստաբանը համոզմունք հայտնեց, որ նրանց գումար է անհրաժեշտ։

«Իշխանություններին փող է պետք։ Եթե ակնհայտ սխալը կարելի է պատճառաբանել հիմարությամբ,պետք չէ ընկնել այլ հիմնավորումների դաշտ»,- եզրափակեց նա։

Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել