copy image url
Ներքին 2 տարի առաջ - 19:01 29-04-2024

Փաշինյանը «քցում» է բոլորին, բայց դրա դիմաց վճարում է հայ ժողովուրդը

Լրատվադաշտում տեղեկություն է տարածվել, որ մայիսի 7-ին նախատեսված՝ Վլադիմիր Պուտինի պաշտոնամուտի արարողությանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի մեկնելու։

Ըստ նույն տեղեկատվության, պլանավորված է, որ Փաշինյանը Մոսկվայում կլինի միայն մայիսի 8-ին՝ մասնակցելու ԵՏՄ ձևավորման ստեղծման 10-ամյակի առիթով կազմակերպված հոբելյանական գագաթնաժողովին։

«Սակայն մայիսի 9-ին հաղթանակի տոնի առթիվ կազմակերպված միջոցառումներին ևս Փաշինյանը չի մասնակցի․ սա արդեն Արևմուտքի պահանջն է»,-գրում է աղբյուրը։

Միանգամայն հավանական է, որ Փաշինյանն իսկապես ներկա չի լինի ՌԴ նախագահի երդմնակալության արարողությանը, ինչը լավագույն նվերն է Պուտինին «եղբայրացած» Ալիևի համար՝ Հայաստանից նորանոր տարածքներ խլելով կա՛մ ուղիղ պատերազմով, կա՛մ անդրկուլիսյան շանտաժներով։

Ինքը՝ Փաշինյանը, վաղուց է ապացուցել, որ սրտի ցավ չի զգում Հայաստանի և ոչ մի գյուղ-քաղաքի թե՛ հողերի, թե՛ այդտեղի բնակիչների համար, հետևաբար՝ այդ առումով ամեն ինչ կարգին է․ հերթական հակառուսական դեմարշը, ինչպես նախորդիվ արված բոլոր նմանօրինակ ակցիաները, հասկանալի է, թե ինչով է ավարտվելու։

Հատկանշական է, որ մամուլում տարածված այս տեղեկությանը զուգահեռ, ՀՀ արդարադատության նախարարությունը հանդես է եկել հաղորդագրությամբ, թե Տավուշի 4 գյուղերի սահմանազատումը «նախնական» է։ Մի կողմ թողնելով սույն հայտարարության փաշինյանական պարզունակ «քցողական» բնույթը (քանի որ «նախնական» արված սահմանազատման և սահմանանշման արդյունքում արդեն կիլոմետրեր ձգվող գծով մի քանի տասնյակ սահմանային սյուներ են տեղակայվել, որոնց մասին իշխանության տարբեր անդամներ բազմաթիվ ներբողներ են գրել – հեղ․), պետք է նշել, որ պետական այս մարմնին վերադասի կողմից հանձնարարված այս քայլն Ադրբեջանի կողմից շատ հեշտությամբ կարող է որակվել, որպես «սադրանք» և պրոցեսի տապալման հիմք։ Ինչ կհաջորդի «սահմանազատման» տապալմանը՝ կռահելը դժվար չէ։

Արտաքին խաղացողների մի խումբ արդեն հասցրել է ողջունել «սահմանազատման» մասին հակապետական և հակազգային պայմանավորվածությունը և բուն գործընթացը, որն անցկացվում է այդ տեղամասում բնակվող մարդկանց կամքին հակառակ։

Սակայն Ռուսաստանն, օրինակ, որևէ հավանության չի արժանացրել Փաշինյան-Ալիև գործարքը, քանի որ այն կատարվել է ոչ իր կամքով և քարտեզներով, ուստի ՀՀ վարչապետի քայլն ինչպես միշտ՝ լավ առիթ է ստեղծում լարելու առանց այդ էլ պայթյունավտանգ իրավիճակը և վերջ տալու արևմտյան քավորությամբ սկսված գործողություններին։

Ուրեմն, Նիկոլ Փաշինյանի կողմից բոլոր հնարավոր եղանակներով արագացվում է վերջին 4 տարում բազմիցս փորձարկված մեթոդը՝ փակուղի մտցնելով արդեն ձեռքբերված պայմանավորվածությունը և հնարավորություն ընձեռելով Ալիևին պատերազմով վերցնելու աչք դրած յուրաքանյչուր տարածք։

Ինչպես միշտ՝ Փաշինյանը հասցնում է բավարարել բոլորի, բայց ոչ սեփական պետության շահերը։

Տիգրան Աթանեսյան

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
23:43 «Առավոտը» հրապարակել է Կոռնիձորի վարչական ղեկավար Սուրեն Ամարյանի հետ զրույցի ձայնագրությունը
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ