Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 2 տարի առաջ - 18:31 29-04-2024

Համախմբումով կարող ենք կանգնեցնել կործանարար այս ընթացքը․ ՀՅԴ երիտասարդական միություն

ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միությունը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասվում է․ «Սիրելի՛ հայ երիտասարդություն,

Որպես միություն, որ հիմնադրվել է Արցախյան առաջին պատերազմի օրերին`իբրև ծնունդ ազգային երիտասարդություն պատրաստելու կարևորության գիտակցման, և որպես միություն, որ իր գործուն մասնակցությունն է բերել Ապրիլյան ու 44-օրյա պատերազմներին, անընդունելի ենք համարում սահմանազատման անվան տակ Հայաստանի Հանրապետության տարածքների շարունակաբար հանձնումը:

Ներկայիս բարդ իրավիճակում այդ տարածքների հանձնումը վերջնականապես կոչնչացնի մեր երկրի անվտանգային համակարգը։

Մեզ համար վիճարկման առարկա չի կարող լինել շուրջ երեսուն տարի հայ զինվորի արյամբ գծված սահմանի Հայաստան լինելը. Հայաստանի Հանրապետության սահմանը սկսվում և վերջանում է այնտեղ, որտեղ կանգնած է հայ զինվորը։

«Սահմանագծման և սահմանազատման» անվան տակ տեղի ունեցողը ոչ այլ ինչ է, քան միակողմանի զիջումների ճանապարհով հարված մեր պետականությանը և, որ կամ նույնն է` դավաճանություն։

Որևէ իշխանություն չի կարող առանց ժողովրդի կամքը հաշվի առնելու, կեղծ խաղաղության հաստատման պատրվակով, թշնամուն նվիրել տասնամյակներ շարունակ հայ զինվորի արյան գնով պահված մեր պետության տարածքները` այդպիսով վտանգելով նույն այդ ժողովրդի կենսական իրավունքները։

Սիրելի՛ երիտասարդ, կա՛մ տեր կկանգնենք մեր երկրին այսօր, կա՛մ այս իշխանությունը վերջնականապես կոչնչացնի մեր հայրենիքում ապրելու և ապագա կերտելու բոլոր հնարավորություններ։
Կոչ ենք անում բոլորին համախմբվել Տավուշում ձևավորված ժողովրդական դիմադրության շուրջ, սա միայն Տավուշի կամ տավուշեցու հարցը չէ, սա Հայաստանի և հայ ժողովրդի հարցն է։ Պետք է համախմբել բոլոր ուժերը, պայքարը դարձնել համահայկական և համազգային` պայքարին միաձուլելով երիտասարդական միտքն ու ոգին:

Համախմբումով կարող ենք կանգնեցնել կործանարար այս ընթացքը, խառնել թշնամու և նրա կամակատարների ծրագրերը և նորից վեր հառնել` իբրև արժանապատիվ ազգ և պետություն։

ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միություն
28 ապրիլի 2024, Կիրանց, Հայաստանի Հանրապետություն»։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել