copy image url
Ներքին 2 տարի առաջ - 22:55 25-04-2024

Վեհափառը պատգամել է հոգևորականներին ուղղորդել հայորդիներին ճշմարտության ճանապարհով

Ապրիլի 25-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց երեքշաբաթյա վերապատրաստման դասընթացներին մասնակից քահանաներին, ովքեր ժամանել էին Հայաստանի և Սփյուռքի տարբեր թեմերից։

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Գարեգին Ա» կրթական կենտրոնի տնօրեն Գերաշնորհ Տ. Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանը, հայցելով Նորին Սրբության օրհնությունը, խոսեց վերապատրաստման դասընթացների կարևորության և դրանց արդյունավետության մասին։

Այնուհետև Նորին Սրբությունը, իր հայրական օրհնությունը բերեց եկեղեցականներին՝ գոհունակությամբ արձանագրելով, որ դասընթացները հնարավորություն են ընձեռում քահանա հայրերին վերաթարմացնելու իրենց գիտելիքները, քննարկելու հովվական կյանքին առնչվող զանազան հարցեր, ինչպես նաև հարստանալու նոր գիտելիքներով և միմյանց փորձառությամբ:

Ամենայն Հայոց Կաթողիկոսը պատգամեց հոգևորականներին հայ ժողովրդի համար այս ծանր ժամանակաշրջանում առավել նախանձախնդրորեն իրականացնել իրենց հովվական ծառայությունը՝ ուղղորդելով հայորդիներին Ճշմարտության ճանապարհով, մխիթարություն պարգևելով հոգեկան ծանր ապրումների մեջ գտնվող մեր զավակներին և չհանդուրժելով անտարբերության որևէ դրսևորում։

Վեհափառ Հայրապետը եկեղեցականներին հորդորեց նաև բարձր գիտակցումով, քաջաբար և ամբողջանվեր կերպով իրակացնել իրենց սրբազան առաքելությունը՝ ի զորացումն Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու և ի բարօրություն հայ ժողովրդի։

Հանդիպման վերջում Նորին Սրբությունը պատասխանեց քահանա հայրերի հարցերին, որոնք առնչվում էին Մայր Աթոռի կողմից իրականացվող հոգեխնամ և կրթական ծրագրերին։

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում