copy image url
Ներքին 2 տարի առաջ - 21:07 24-04-2024

Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով

Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խմբի անդամները Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ հանդես են եկել հայտարարությամբ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հայտարարության հեղինակները հիշեցնում են, որ 109 տարի առաջ օսմանյան իշխանությունները նախ ձերբակալել և արտաքսել են Կոստանդնուպոլսից հարյուրավոր հայ մտավորականների և առաջնորդների։

«Թալեաթ փաշայի հրամանով 1915 և 1916 թվականներին մոտ 800,000-ից 1,2 միլիոն հայեր ուղարկվեցին մահվան երթերի՝ դեպի Սիրիական անապատ: Հայերի և այլ քրիստոնյա խմբերի ջարդերն ու էթնիկ զտումները շարունակվեցին մինչև 1923 թվականը: 1,5 միլիոն հայ սպանվել է օսմանցիների կողմից։ Նահատակվել են նաև այլազգի քրիստոնյաներ, ինչպիսիք են ասորիները, սիրիացիները, հույները։ Ցեղասպանության ժամանակ նահատակված հայերի քանակը կազմում էր տարածաշրջանի հայ բնակչության կեսից ավելին։ Փրկվածների մեծ մասը փախել է երկրից։ Օսմանյան կայսրությունը հիմնականում դատարկվեց քրիստոնյա բնակչությունից»,- ասված է հայտարարության մեջ:

Պատգամավորները նշում են, որ 2010 թվականի մարտին Շվեդիայի Ռիկսդագը հայտնեց կառավարությանը, որ Շվեդիան պետք է ճանաչի ցեղասպանությունը, և որ Շվեդիան պետք է աշխատի ԵՄ-ի ու ՄԱԿ-ի շրջանակներում՝ Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչման համար:

«Այսօր մենք բոլորս ոգեկոչում ենք ցեղասպանության բոլոր զոհերի հիշատակը։ Շվեդիայի խորհրդարանում Շվեդիա-Հայաստան բարեկամության խմբի անդամները կազմակերպում են ոգեկոչման արարողություն։ Կարևոր է հիշել և արտացոլել ու հարգել զոհերի հիշատակը։ Մենք միշտ կհիշենք և երբեք չենք մոռանա կատարվածը»,- եզրափակել են պատգամավորները։

Հայտարարության տակ ստորագրել են Բյորն Սյոդերը, Արին Կարապետը, Մարկուս Վիչելը, Մառլեն Լունդ Կոպպարկլինտը, Ֆրեդերիկ Մալմը, Էրիկ Հելսբորնը և Նիմա Ղոլամ Ալի Փուրը։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը