Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 15:24 24-04-2024

Կյանքում «չկրակել» հրաման չեմ տվել, եթե դու չես խփում, քեզ են խփում․ գնդապետ Արամո

«Հայոց ազգային բանակ» ռազմահայրենասիրական-հասարակական կազմակերպության հրամանատար, գնդապետ, «Արամո» ջոկատի հրամանատար Արամ Թորգոմյանն այսօր Ցեղասպանության հուշահամալիրի մոտ, լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Տավուշում տեղի ունեցող գործընթացներին, նշեց.

«Մինչև մայիսի 20-ը շատ բան է փոխվելու։ Չեմ ուզում ասել։ Մենք հաղթանակելու ենք, 100 տոկոսով»։

Հրամանատարի կարծիքով հայ ժողովուրդը կարող է աշխարհը ցնցել։

«Եթե 2020-ին Ռուսաստանը չարգելեր հայերի մուտքը Հայաստան, առնվազն 20 հազար հոգի կռվող էր մտնելու։ Մեր ճամփեն ռուսները փակեցին։ Ինքը՝ Պուտինը հրաման տվեց չթողնել հայերին։ Միևնույն ժամանակ չթողեց նաև զինեն մեզ»,-ասաց գնդապես Արամոն։

Խոսելով սահմանային իրավիճակի և հրաման տվողների մասին, ՀԱԲ-ի հրամանատարը նկատեց.
«Ես կյանքում երբեք չկրակել հրաման չեմ տվել։ Էն հայը, որը զենք ունի ձեռքին, ու դիմացը կանգնած է թշնամին, չկրակելու իրավունք չունի։ Տեսավ՝ պիտի խփի՛։ Իմ հրամանը միշտ էդ է եղել»։

Նշենք, որ գնդապետ Արամ Թորգոմյանը, լեգենդար Արամոն 1990 թվականից հայտնի ՀԱԲ-ի հրամանատարներից մեկն է, ակտիվ մասնակցություն է ունեցել ազատամարտին, բազմաթիվ ռազմական գործողություններին։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը