copy image url
Մամուլ 2 տարի առաջ - 08:45 24-04-2024

Ընդդիմության ցանկացած առաջարկ անընդունելի է. սահմանազատումը և սահմամագծումը չի համապատասխանի միջազգային իրավական փաստաթղթերին. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«ՔՊ-ի համար ընդդիմության ցանկացած առաջարկ անընդունելի է, անգամ, եթե դա Հայաստանի շահերից է բխում:

ArmLur.am-ը երեկ հայտնել էր, որ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունը «Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանական Հանրապետության միջեւ սահմանազատման եւ սահմանագծման վերաբերյալ» ԱԺ հայտարարության նախագիծ է շրջանառության մեջ դրել: Նախագծի հիմնական շեշտադրումն այն էր, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանազատումը եւ սահմանագծումը պետք է համապատասխանեն միջազգային նորմերին եւ բխեն միջազգային իրավական մի շարք կարեւոր փաստաթղթերից: Այսինքն՝ ԱԺ հայտարարության մեջ հստակ նշվում էր, թե ինչի հիման վրա պետք է տեղի ունենա սահմանազատումը:

Երեկ այն քննարկվեց ԱԺ արտաքին հարցերի մշտական հանձնաժողովում, բայց ՔՊ-ականները, առանց որեւէ հիմնավորման, մերժեցին ընդդիմության հեղինակած հայտարարության նախագիծը՝ դեմ քվեարկելով դրան: Հանձնաժողովի անդամ, իր ադրբեջանամետ հայտարարություններով աչքի ընկնող Մարիա Կարապետյանին, սակայն, ընդդիմության նախագիծը դուր չեկավ, ու նրա «հուշումներով»՝ հանձնաժողովի բոլոր ՔՊ-ական անդամները դեմ քվեարկեցին նախագծին: Ընդ որում՝ բացի իրենց անգիր արած հայտարարություններից, այդպես էլ որեւէ հստակ պատճառաբանում չբերեցին՝ ինչու են մերժում նախագիծը: Այլեւս փաստ է՝ իրենց ժողովրդավարության բաստիոն հռչակած ՔՊ-ականները քաղաքական առաջին ամբիոնում՝ խորհրդարանում, բոլոր որոշումները կայացնում են բացառապես միանձնյա ու շարժվում են ոչ թե պետական շահով, այլ պարզապես իրենց քաղաքական քմահաճույքով»:
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին