Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 2 տարի առաջ - 15:23 23-04-2024

Չի կարելի հույս դնել Ադրբեջանի ասածների վրա․ հարցում

Իշխանությունները տեղական և միջազգային տարբեր հարթակներից խոսում են Ադրբեջանի հետ սահմանազատման մեկնարկի մասին և հույս ներշնչում, թե Տավուշի մարզի սահմանակից գյուղերն Ադրբեջանին հանձնելուց հետո այդ հատվածում կհաստատվի հայ-ադրբեջանական ճանաչված սահման։

Oragir.News-ն այսօր քաղաքացիներին հարց է ուղղել․ «Հավատո՞ւմ եք Նիկոլ Փաշինյանի այն պնդմանը, որ Տավուշի գյուղերը հանձնելուց հետո Ադրբեջանի հետ նորմալ սահման կլինի»։

Հարցվածների մեծ մասն ասաց՝ «Ո՛չ»։ «Երբեք չի կարելի հույս դնել Ադրբեջանի ասածների վրա», ասացին քաղաքացիները։ «Չէ, չէ, չէ, Ղարաբաղը տվեց, մեկ էլ հերթը Հայաստանին է հասել», վրդովված ասաց մի քաղաքացի։ Ոմանք պատասխանեցին, որ հավատում են։ «Հուսանք, լավ կլինի», լավատեսորեն ասաց մի կին։

Հիշեցնենք, որ օրեր առաջ ՀՀ և Ադրբեջանի փոխվարչապետները սահմանազատման հանձնախմբի աշխատանքային 8-րդ հանդիպման ժամանակ ստորագրել են փաստաթուղթ, որով Ադրբեջանին է հանձնվել Տավուշի մարզի սահմանակից որոշ տարածքներ։

Նշենք նաև, որ Տավուշում արդեն մի քանի օր է շարունակվում են բողոքի շուրջօրյա ցույցերը։ Գյուղացիները և նրանց միացած որոշ քաղաքական նախաձեռնություններ փակել են միջպետական ճանապարհը և իշխանություններից պահանջում են կասեցնել Տավուշի մարզի սահմանակից գյուղերի հանձնման գործընթացը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում

Ձեզ գուցե հետաքրքրի