Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 14:40 23-04-2024

Ռո՞ւս եմ, թո՞ւրք եմ, ադրբեջանցի՞ եմ, ո՞վ եմ, եթե հայրենիք չունեմ․ արցախցի

Սևանում լարված իրավիճակը շարունակվում է։ Քաղաքացիները փորձել են փակել Երևան-Սևան մայրուղին։

«Քայլ առ քայլ տալիս է։ Ի՞նչ է մնում տակը։ Հետո կանգնենք ասենք՝ մենք որտեղի՞ց ենք։ Ես հա՞յ եմ։ Ես ո՞նց կարող եմ ասել հայ եմ, եթե հայրենիք չունեմ։ Ռո՞ւս եմ, թո՞ւրք եմ, ադրբեջանցի՞ եմ, ո՞վ եմ, եթե հայրենիք չունեմ»,- ասաց ցուցարաներից մեկը, նախապես նշելով, որ արցախցի է։

Հիշեցնենք, որ օրեր առաջ ՀՀ և Ադրբեջանի փոխվարչապետները սահմանազատման հանձնախմբի աշխատանքային 8-րդ հանդիպման ժամանակ ստորագրել են փաստաթուղթ, որով Ադրբեջանին է հանձնվել Տավուշի մարզի սահմանակից որոշ տարածքներ։

Նշենք նաև, որ Տավուշում արդեն մի քանի օր է շարունակվում են բողոքի շուրջօրյա ցույցերը։ Գյուղացիները և նրանց միացած որոշ քաղաքական նախաձեռնություններ փակել են միջպետական ճանապարհը և իշխանություններից պահանջում են կասեցնել Տավուշի մարզի սահմանակից գյուղերի հանձնման գործընթացը։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
23:43 «Առավոտը» հրապարակել է Կոռնիձորի վարչական ղեկավար Սուրեն Ամարյանի հետ զրույցի ձայնագրությունը
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ