copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 20:03 21-04-2024

ՌԴ ԶՈւ-ն վերահսկողության տակ է վերցրել Ուկրաինայի Բոգդանովկա գյուղը. ՌԴ ՊՆ

Ռուսական զորքերի «Հարավային» խմբավորման ստորաբաժանումները վերահսկողության տակ են վերցրել Ուկրաինայի Բոգդանովկա բնակավայրը՝ հետ մղելով Ուկրաինայի զինված ուժերի երկու գրոհները։ Տեղեկությունը հայտնել է ՌԴ ՊՆ-ն։

Բացի այդ, գերատեսչության տվյալներով՝ հետ են մղվել Ուկրաինայի զինված ուժերի 93-րդ մեքենայացված բրիգադի կազմավորումների երկու հակագրոհները ԴԺՀ Չասով Յար բնակավայրի շրջանում և Կրասնոյե բնակավայրից արևմուտք:

Ամենից շատ դիտված