copy image url
Արտաքին Ներքին 2 տարի առաջ - 14:40 21-04-2024

Մասաչուսեթսի Ներկայացուցիչների պալատում հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանությունը վերապրած 110-ամյա հայ կնոջը

Բոստոնում Ապրիլի 24-ին ընդառաջ նշել են Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը` Մասաչուսեթսի Ներկայացուցիչների պալատում կազմակերպելով ոգեկոչման արարողություն, որի շրջանակում հարգանքի տուրք է մատուցվել նաև Ցեղասպանությունը վերապրած 110-ամյա Մերի Վարդանյանին: Փոխանցում է Tert.am-ը։

Կնոջը պատվել են նահանգում հայկական մշակույթի պահպանման և հայ համայնքում իր ներդրման համար, գրում է cbsnews.com-ը:

Վարդանյանը, որն ապրում է Յամայկա Փլեյնում, Բոստոնի ոստիկանության հատուկ ուղեկցությամբ է ժամանել Մասաչուսեթսի Ներկայացուցիչների պալատ։

Նրա ընտանիքի պատմելով՝ կինը ծնվել է Ցեղասպանության ժամանակ, իսկ 1970-ականներին տեղափոխվել է ԱՄՆ: Նա ամեն տարի ներկա է եղել Մասաչուսեթսի Ներկայացուցիչների պալատում տեղի ունեցող Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառմանը, բայց սա առաջին տարին է, որ նրան մեծարել են:

Միջոցառմանը հնչել է ՀՀ պետական օրհներգը: Ելույթ են ունեցել նահանգային սենատորներ, ովքեր բարձր են գնահատել Մերի Վարդանյանի ավանդը հայկական մշակույթի պահպանմա նգործում ու հայ համայնքում ներդրումը:

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում

Ձեզ գուցե հետաքրքրի