copy image url
Ներքին 2 տարի առաջ - 12:20 17-04-2024

Ոսկեպարում Փաշինյանին չեն մերժի․ մարդիկ ցանկանում են հասկանալ՝ ինչ լուծումներ է նա առաջարկում

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Ինչպես արդեն տեղեկացրել ենք Նիկոլ Փաշինյանն այս պահին մեկնում է Ոսկեպար՝ հանդիպելու տեղի բնակիչների հետ։

Մեր տեղեկություններով՝ կառավարության ղեկավարի այցին ընդառաջ Ոսկեպարում անվտանգության ուժեղացված միջոցառումներ են իրականացվում, որպեսզի Փաշինյանի այցի ընթացքում արտառոց միջադեպեր չգրանցվեն։

Oragir.News-ի հետ զրույցում քաղաքագետ Սուրեն Սահակյանը, ով այս օրերին Ոսկեպարում է, հաստատեց մեր տեղեկություները։ Նրա խոսքով՝ ուժայինները Ոսկապարում ուժեղացված հսկողություն են իրականացում, իսկ Նիկոլ Փաշինյանը դեռևս չի ժամանել այնտեղ։

Հարցին, թե բնակչության կողմից Փաշինյանի այցի դեմ գործողություններ նախապատրաստվո՞ւմ են՝ Սուրեն Պետրոսյանը պատասխանեց, որ նման տեղեկություններ չունի։ Նա միևնույն ժամանակ հայտնեց, որ բնակիչները մտադիր են հանդիպել Փաշինյանի հետ և լսել նրան։

«Բնակչությունն այստեղ է, ցանկանում է Փաշինյանին լսել ու հասկանալ, թե ստեղծված իրավիճակից նա ինչ լուծումներ է առաջարկում»,- ասաց Պետրոսյանը։

Հիշեցնենք՝ Ադրբեջանը պահանջել էր, որ ՀՀ-ն Տավուշի մարզի 4 ոչ անկլավային գյուղերն անհապաղ հանձնի, ինչից հետո Փաշինյանը մարտի 18-ին մեկնել էր Ոսկեպար, հանդիպել տեղի բնակիչներին՝ զգուշացնելով, որ եթե Ադրբեջանի պահանջը չկատարեն, ապա պատերազմ կլինի։ Միևնույն ժամանակ նա խոստացել էր 10 օր անց վերադառնալ ու կրկին հանդիպել բնակիչների հետ, սակայն նա իր խոստումը կատարում է նախորդ հանդիպումից փաստացի 1 ամիս անց։

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում