copy image url
Ներքին 2 տարի առաջ - 20:40 16-04-2024

Ուկրաինայի հայերի միությունը Ամստերդամի հայկական եկեղեցուն նոր զանգ է նվիրել

Ամստերդամում տեղի է ունեցել Սուրբ Հոգու հայկական եկեղեցուն նոր զանգի հանձնման հանդիսավոր արարողությունը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ զանգը նվիրատվություն է Ուկրաինայի հայերի միության կողմից, հայտնում է AnalitikaUA-ն։

«Տեղի ունեցավ զանգի լվացման արարողությունը, որը վարեց տաճարի առաջնորդ Տեր Տարոն Թադևոսյանը։ Ծեսը, որը նախորդում է զանգի օծման գործողությանը, խորհրդանշում է զանգի մաքրումն ու պատրաստումն օգտագործմանը։

Արարողությանը ներկա էին Ուկրաինայի հայերի միության բարձրաստիճան ներկայացուցիչներ՝ ՈՒՀՄ նախագահ Վիլեն Շատվորյանը, ՈՒՀՄ շտաբի ղեկավար Դավիթ Մկրտչյանը, ՈՒՀՄ Խերսոնի ղեկավար Տիգրան Մկրտչյանը: Մասնակցում էին նաև ՈՒՀՄ ակտիվիստներ Արսեն Մելքումյանը՝ Ուժգորոդից և Լևոն Ղուլյանը՝ Օդեսաից։ Միջոցառումը տեղի ունեցավ Ամստերդամի հայկական համայնքի անդամների մասնակցությամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ Ուկրաինայի հայերի միությունը ջանքեր է գործադրում ամբողջ աշխարհում հայկական մշակույթը պահպանելու և հանրահռչակելու համար։ Ուստի, Ամստերդամի հայկական եկեղեցուն նոր զանգի փոխանցումը կարևոր իրադարձություն է ոչ միայն տեղի համայնքի, այլև ողջ հայ ժողովրդի համար։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
23:43 «Առավոտը» հրապարակել է Կոռնիձորի վարչական ղեկավար Սուրեն Ամարյանի հետ զրույցի ձայնագրությունը
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
23:55 Զելենսկին աջակցել է եռակողմ բանակցությունների վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկին
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է

Ձեզ գուցե հետաքրքրի