Ուղիղ եթեր
copy image url
Միտք 2 տարի առաջ - 13:08 16-04-2024

Այս երկրի թիվ մեկ հերոսը մեր զինծառայողն է և նա իր առաքելությանը համարժեք վարձատրություն պետք է ստանա

ԱԺ «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Կառավարության վերջին որոշումներից մեկով նախատեսվում է ՆԳՆ ոստիկանության զորքերի արտաքին ծառայություն իրականացնող զինծառայողների համար 20.000–ական դրամի փոխարեն սահմանել 70․000-ական դրամ ամսական հավելում։

Ինքս տարբեր առիթներով` հրապարակային և գրավոր (փակ) տեքստով, առաջարկել եմ զինծառայողների, առաջին հերթին դիրքապահ անձնակազմի աշխատավարձը` բազային կամ հավելավճարային ձևով բարձրացնել, տվել դրա բոլոր հիմնավորումները, սակայն ի պատասխան, մշտապես նշել են, որ այդ բարձրացումը կառավարությունը պատկերացնում է ատեստացիայի համակարգի միջոցով:

Այս 2-3 տարվա ընթացքում քննիչներից, դատախազներից մինչև ոստիկանություն, շատ դեպքերում շրջանցվել է ատեստացիայի տրամաբանությունը և տարբեր ձևերով աշխատավարձ (հավելավճար, պարգևավճար և այլն) է բարձրացվել ու միայն զինծառայողների դեպքում է, որ ատեստացիան «երկաթյա սկզբունք» է դարձել:
Ինձ մշտապես պատասխանում են, որ առանց որակական ցուցանիշների անհրաժեշտ մակարդակի, գումարի բարձրացումը նպատակահարմար չեն համարում, սակայն ոստիկանության կամ մյուս համակարգերի դեպքում, կարծես, այդ առաջնահերթությունը չի գործում կամ մասամբ է աշխատում:

Վերջին շրջանում, իմ բազմաթիվ ահազանգերից ու հիմնավոր առաջարկներից հետո ՊՆ-ից հայտնեցին, որ մարտական հերթապահության գումարների հարցը քննարկվում է, սակայն իշխանությունը բանակը երրորդ պլան են մղել և զինծառայողների հետ կապված հարցը թողել վերջում:

Առանձին ոստիկանները, ովքեր տարբեր իրավիճակներում ապօրինություններով, խուլիգանություններով կամ բռնությամբ են աչքի ընկել մի կողմ (օրենքի առաջ պետք է պատասխան տան), ես դեմ չեմ, որ ոստիկանությունում ևս բարձրացումներ լինեն, սակայն զինված ուժերում բարձրացումները պետք է անհամեմատ բարձր լինեն:

Բոլորը խոսում են հնարավոր պատերազմից, արտաքին վտանգներից, սակայն թշնամու դեմ մի քանի հարյուր մետրի վրա կանգնած զինծառայողի նկատմամբ իշխանության վերաբերմունք լավագույն դեպքում ճառերով կամ խոստումներով է արտահայտվում:

Այս երկրի թիվ մեկ հերոսը մեր զինծառայողն է և նա իր առաքելությանը համարժեք վարձատրություն պետք է ստանա:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ