Նրանց կարծիքով Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 21:30 15-04-2024

Ցեղասպանություն բառը վերացրե՛ք. նորի՞ց եք ուզում իրար կոտորել. հարցում

ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը ապրիլի 14-ին լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում նշել էր, որ մտադիր են կազմել Հայոց ցեղասպանության զոհերի անվանացանկը՝ շեշտելով․ «Ամենակարևորը՝ պետք է ունենալ այդ միլիոնուկեսի ազգանունները՝ որտե՞ղ, ո՞նց, ի՞նչ պայմաններում կոտորվեցին, որպեսզի դա լինի շատ թիրախային»։

Oragir.News-ը քաղաքացիներից հետաքրքրվել է, թե ինչու է Նիկոլ Փաշինյանը ուզում ստեղծել Ցեղասպանության մեկուկես միլիոն զոհերի անվանացանկը։

Հարցվածների մի մասը բացասաբար է գնահատել իշխանությունների նախաձեռնությունն ու վատ բառերով բնորոշել ղեկավարներին։ Քաղաքացիների մի մասը հնարավոր է համարել Ցեղասպանության բոլոր զոհերին հաշվառելը։ Մի քաղաքացի էլ կոչ արեց «Ցեղասպանություն» բառը վերացնել՝ կարծելով, թե ցեղասպանության մասին խոսելը կարող է հանգեցնել նոր մահերի։

Տեսակետ կա, թե Նիկոլ Փաշինյանն ու ՔՊ-ն Ցեղասպանության վերաբերյալ խոսույթն ակտիվացրել են իրական և պատմական հայրենիքների միջև հակասություն կառուցելու համատեքստում՝ նպատակ հետապնդելով ստեղծել սոցիալ-հոգեբանական նպաստավոր ընկալում Ադրբեջանի և Թուրքիայի հետ կարգավորվող հարաբերություններում՝ հրաժարվելով ազգային իրավունքների վերականգնման խնդիրներից։

Հիշեցնենք նաև, որ 2015-ին, երբ Հայ առաքելական սուրբ եկեղեցու կողմից սրբադասվեցին Հայոց Ցեղասպանության զոհերը, հանրային քննարկումներում առաջ է քաշվել այս խնդիրը, սակայն եկեղեցին և օրվա իշխանություններն այդ ժամանակ հրաժարվել են այս գաղափարից։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում