copy image url
Ներքին 2 տարի առաջ - 18:15 13-04-2024

Եվրոպայում բռնել են հանցավոր խմբի անդամներին, որոնք միլիոնավոր եվրոյի խարդախություն են արել կանեփի հետ կապված

Իսպանիայի ոստիկանությունը շաբաթ հայտնել է, որ գլխավորել է հանցախմբի ձերբակալման միջազգային գործողությունը, որն իբր խաբել է 35 երկրների մարդկանց 645 մլն եվրոյի (686, 41 մլն դոլար) չափով՝ բժշկական օգտագործման կանեփի խարդախության հետ կապված, տեղեկացրել է Reuters-ը։

Հանցախումբը ստեղծել էր մարքետինգային համակարգ եւ այցելում էր կանեփի միջազգային ցուցահանդեսներ, որպեսզի այնպիսի երկրների զոհերին, ինչպիսին են Իսպանիան, Ֆրանսիան եւ Գերմանիան, համոզի փող ներդնել այդ համակարգում, նշվել է Իսպանիայի Ազգային ոստիկանության հայտարարությունում։

Գործողությունն իրականացվել է Եվրոպոլի ուժերի եւ Գերմանիայի, Ֆրանսիայի, Դոմինիկյան Հանրապետության, ԱՄՆ-ի եւ Մեծ Բրիտանիայի աջակցությամբ։

9 կասկածյալներ ձերբակալվել են խարդախության կասկածանքով Իսպանիայում, Մեծ Բրիտանիայում, Գերմանիայում, Լատվիայում, Լեհաստանում, Իտալիայում, Դոմինիկյան Հանրապետությունում։

Ոստիկանության հայտարարության համաձայն՝ այդ սեխմայի գովազդման քարոզչությունում օգտագործվել են շքեղ ավտոմեքենաներ, երեկույթներ հյուրանոցներում եւ երաժշտական հոլովակներ, իսկ զոհերին տարել են կանեփի լեգալ պլանտացիաներ, որոնք ներգրավված են եղել խարդախության մեջ։

Ոստիկանությունը փակել է կասկածյալների բանկային հաշիվները, որոնց վրա կար 58․600․000 եվրո եւ 116․300,00 եվրո կրիպտոարժույթով, ինչպես նաեւ բռնագանձել է 106․000 եվրո կանխիկ։ Ձերբակալվել է 2,6 մլրդ եվրո արժողությամբ անշարժ գույք։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
23:43 «Առավոտը» հրապարակել է Կոռնիձորի վարչական ղեկավար Սուրեն Ամարյանի հետ զրույցի ձայնագրությունը
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ