copy image url
Ներքին 2 տարի առաջ - 21:45 12-04-2024

Արարատի մարզում Reno-ն վրաերթի է ենթարկել հետիոտնին, ապա բախվել խափանված Opel-ին. 4 վիրավոր կա. shamshyan.com

Այսօր՝ ապրիլի 12-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 18:00-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 24 կմ հատվածում՝ «Ադանա» ռեստորանային համալիրի հարևանությամբ, բախվել են Արարատի մարզի բնակիչներ 55-ամյա Սուրեն Մ.-ի վարած «Reno» մակնիշի և 28-ամյա Լիպարիտ Ս.-ի վարած «Opel» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 վարորդներն ու Opel-ի ուղևոր՝ Արարատի մարզի բնակիչ, 65-ամյա Հրաչ Ա.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արտաշատ» բժշկական կենտրոն, իսկ Reno-ի ուղևոր՝ Արարատի մարզի բնակիչ, 65-ամյա Ռադիկ Խ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ըստ նախնական տեղեկությունների՝ մինչև վթարը նաեւ տեղի է ունեցել վրաերթ, ինչը ոստիկանությունն ու քննչական վարչությունը պարզում են։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Opel-ը խափանված է եղել, վարորդը կայանել է ավտոմեքենան ճանապարհի նշված հատվածում ու մինչ կփորձեր պարզել՝ ինչն է խափանման պատճառը, Reno-ն վրաերթի է ենթարկել հետիոտնին, ապա բախվել Opel-ին։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում