Ներքին Տեսանյութ Նրանց կարծիքով 2 տարի առաջ - 15:00 12-04-2024

Փաշինյանը շատ բան է ասում․ Արցախն իրական հայրենիք է․ հարցում

Իրական և պատմական հայրենիքները միմյանց հակադրելու հիմնական թիրախը Արցախն է։ Ապրիլի 10-ին ԱԺ-ում Կառավարության հնգամյա ծրագրի տարեկան հաշվետվության ժամանակ Նիկոլ Փաշինյանն իր ելույթում նշեց, որ պատմական Հայաստանը և իրական Հայաստանը ոչ միայն համատեղելի չեն, այլև հաճախ հակոտնյա են միմյանց և նույնիսկ լրջագույն սպառնալիքներ են ստեղծում մեկը մյուսի համար։

Չնայած՝ վարչապետը մտահոգություն հայտնեց, որ խնդիրը սոցիալ հոգեբանական է, սակայն ենթադրելի է, որ այս մանիպուլյատիվ հնարքի նպատակն է ընդհանրացնել Արցախից հրաժարվելու թեման, արմատավորել պարտվողական դիրքորոշում, քաղաքական դաշտի լուսանցք մղել այն ուժերին, որոնք հայրենիքի զավթված հատվածներն ազատագրելու գաղափարներ կգեներացնեն։

Oragir.News-ը հարցում է իրականացրել Երևանում, պարզելու, թե ի՞նչ են կարծում քաղաքացիները՝ «Արցախն իրակա՞ն է, թե՞ պատմական»։

Պատասխանները գրեթե՝ հավասար են։ Հարցվածների մի մասի կարծիքով՝ Արցախն իրական հայրենիք է, Արցախը կրկին մերն է լինելու։ Քիչ չեն նաև արցախը պատմական որակողները։ Վերջիններիս մի մասը ցավով է նշում, որ Արցախն արդեն պատմական է, ինչպես Արևմտյան Հայաստանը։ Սա նշանակում է, որ Փաշինյանի մանիպուլյատիվ հնարքն աշխատել է։ Եվ քաղաքացիների մի մասն արդեն համարում է, որ Արցախը, ցավոք, պատմության գիրկն է անցել։

Մանրամասները՝ տեսանյութում

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը