copy image url
Ներքին 2 տարի առաջ - 12:10 12-04-2024

Նման դեպք չենք հիշում. գեներալների արձագանքը՝ Փաշինյանի՝ ՀՕՊ-ի մասին հայտարարությանը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ Ազգային ժողովի ամբիոնից հայտարարեց, թե օրենքով սահմանված է, որ մեր հրամանով համատեղ ՀՕՊ-ը պետք է միանա, բայց մեր հրամանով համատեղ ՀՕՊ-ը չի միացել։

ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ, նախկին գլխավոր ռազմական տեսուչ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանն Oragir.News-ի հետ զրույցում, անդրադառնալով Փաշինյանի այս հայտարարությանն, ասաց.

«Համատեղ ՀՕՊ համակարգը միանում է ՀՀ ղեկավարի հրամանով, հրաման տվողն ինքն է։

ՀՕՊ համակարգը կիրառվում է Հայաստանի սահմանը խախտելու դեպքում, բայց ես չեմ հիշում նման դեպք, որ հրաման տված լինի, և ՀՕՊ-ը միացրած չլինեն։

Ցանկացած ժամանակ, երբ հրաման ես տալիս` պետք է կրակեն, դա սահմանափակված չէ, որ պարտադիր ռազմական դրություն հայտարարված լինի։ ՀՕՊ համակարգը մշտական պատրաստվածության վիճակում է խաղաղ և պատերազմական իրավիճակում։ Ընդհանրապես՝ բանակի համար խաղաղ և պատերազմական շրջան գոյություն չունի զենք կիրառելու համար, զենք կիրառում են այն ժամանակ, երբ լինում է անհրաժեշտություն»։

Oragir.News-ը թեմայի վերաբերյալ զրուցեց նաև ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանի հետ։ Վերջինս ևս նշեց, որ նման դեպք իրեն հայտնի չէ.

«Ես նման բան չեմ հիշում, որ ինքը համատեղ կիրառման համար հրաման տված լինի ու միացրած չլինեն»։

Թեև Նիկոլ Փաշինյանը երեկ հայտարարեց, որ ՀՕՊ-ի վերաբերյալ իր նշած դեպքը ֆիքսված է, այնուամենայնիվ՝ նրա այս հայտարարությունը հիշեցնում է Փաշինյանի 2021-ի փետրվարի 23-ի սկանդալային հայտարարարությունը, թե Արցախում 44-օրյա պատերազմի ժամանակ «Իսկանդերը» 10 տոկոսով է կրակել, ինչը բուռն քննադատությունների առիթ դարձավ։ Ռազմական փորձագետները, գեներալները Փաշինյանի այս խոսքը անլուրջ որակեցին։ Իսկ ՌԴ ՊՆ խոսնակ Կոնաշենկովն ասաց, որ «Իսկանդեր» հրթիռային համալիրներից և ոչ մեկը չի կիրառվել Լեռնային Ղարաբաղի հակամարտության ժամանակ։

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում