Ուղիղ եթեր
copy image url
Մամուլ 2 տարի առաջ - 07:35 11-04-2024

Սեփական կարիքները պետական բյուջեի հաշվին․ 3 մլն 850 հազար դրամի ջուր Ազգային Ժողովի համար. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․

«ՀՀ գրեթե բոլոր գերատեսչությունները հաճախ սնվում, որոշ գերատեսչությունների ղեկավարներ էլ նաեւ նվերներ են գնում, օրինակ, նախարարությունների բյուջեից։ Նվերներին դեռ կանդրադառնանք. բայց այ ամենաուշագրավը պետական կառույցների կենցաղային գնումներն են ՀՀ պետական բյուջեի հաշվին։ Օրինակ՝ ՀՀ Ազգային ժողովը 2024 թվականի հունվարի 1-ին էլեկտրոնային աճուրդով գնել է ըմպելու ջուր՝ 3 մլն 850 հազար դրամի։ Պայմանագրով նախատեսված է 70 հազար շիշ խմելու ջուր առաքել ՀՀ ԱԺ 1-ին, 2-րդ, 3-րդ եւ 4-րդ կիսամյակներին, ամեն անգամ՝ 15 կամ 20 հազար հատ։

ՀՀ քաղաքաշինության կոմիտեն մեկ անձից գնման եղանակով գնել է «Բյուրեղ» ջուր, որի մեկ հատի արժեքը կազմել է 160 դրամ եւ «Ջերմուկ», որի մեկ հատի արժեքը՝ 180 դրամ։ Ջրերի գնման ընդհանուր արժեքը կազմել է 120 հազար ՀՀ դրամ։ Ջրի հետ մեկտեղ կոմիտեի կարիքների համար գնվել է 30 հատ 100 գրամանոց աղացած սուրճ, որոնցից մեկ փաթեթի արժեքը կազմել է 600 դրամ։ Կոմիտեն այս գնումների համար վճարել է 138 հազար դրամ։
Սպասենք հետագա «կարեւոր» գնումներին։»

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
20:35 Որպես ՀՀ քաղաքացի՝ հունիսի 7-ին պարտավոր եմ մասնակցել ընտրությանը. Հենրիխ Մխիթարյան
19:39 Մահացել է Ժակ Շիրակի այրին
09:34 Արմավիրի մարզպետը ՔՊ շրջանակներում հայտարարել է, որ Նորապատում «Ուժեղ Հայաստան»-ը ձայն չի հավաքելու. Yerevan.Today
18:07 ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը արտակարգ նիստ կգումարի Ուկրաինայի խնդրանքով