copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 17:50 10-04-2024

Ռուս կնոջ լուսանկարն ասոցացվել է Ուկրաինայի դրոշի հետ․ նրա դեմ բողոքել են

Ռուսաստանի Դաշնության Վոլոգդայի շրջանի բնակիչ Անտոնիդա Սմոլինան ապրիլի 3-ին այցելել է ոստիկանության աշխատակիցը։

Ինչպես փոխանցում է Baza-ն, ոստիկանության աշխատակիցն իրեն ասել է, որ իր դեմ բողոք է ներկայացրել մի տղամարդ, ում դուր չի եկել կնոջ դեղին բաճկոնով լուսանկարը, որտեղ նա նայում է դեպի երկինք։ Նրա կարծիքով՝ նկարը ասոցացիաներ է առաջացնում թշնամու խորհրդանիշների՝ Ուկրաինայի դրոշի հետ։

Միջադեպի հետևանքով կինը ստիպված է եղել բացատրական գրություն ներկայացնել։ Դրանում նա նշել է, որ երկնքի գույնը կախված չէ իրենից, և իր եկամուտը թույլ չի տալիս նրան փոխել բաճկոնները ամեն անգամ, երբ փոխվում է գույնի հանրային գնահատականը։

Սմոլինան ասել է նաև, որ ոստիկանը ըմբռնումով է վերաբերվել իրավիճակին և ասել, որ կարող է գրել այն, ինչ ուզում է։

Ավելի ուշ կնոջը հաջողվել է խաբեբային գտնել սոցցանցում և մաղթել, որ նա իր համար ավելի հետաքրքիր հոբբի գտնի։



Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան