copy image url
Ներքին 2 տարի առաջ - 21:44 09-04-2024

Վանաձորում 11-րդ դասարանի աշակերտը ատրճանակի սպառնալիքով 17-ամյա պատանուց գումար է հափշտակել․ shamshyan.com

Ապրիլի 3-ին ՀՀ Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ՀՀ Քր․ օր․-ի 252 hnդվածի 2-րդ մասի 5-րդ կետով և 335 հոդված 1-ին մասի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ ոմն Է-ի կողմից 17-ամյա Ա․ Ս․-ի նկատմամբ ավազակություն կատարելու դեպքով։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, իրավապահները պարզել են, որ ոմն է․-ն հանդիսանում է Լոռու մարզի բնակիչ 17-ամյա էդգար Ա․-ն։

Վերջինս ապրիլի 4-ին Վանաձոր քաղաքի Զորավար Անդրանիկի փողոցի 60 հասցեի մոտ հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Բազումի բաժին, որտեղ տարված բացատրական աշխատանքների արդյունքում հայտարարել է, որ նյութական կարիքները հոգալու նպատակով, նախապես որոշելով և իր կողմից պլանավորած ձևով, իր հետ վերցրել է իր կողմից զենքի խանութից գնված գազային ատրճանակը և այն թաքցնելով գոտկատեղին՝ ապրիլի 3-ին ժամը 16։00-ի սահմաններում գումար հափշտակելու նպատակով դարանակալել և սպասել է Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծ պողոտայի «ՎՏԲ» բանկի բանկոմատի մոտակայքում, այնուհետև նկատել է, որ մի երիտասարդ գումար է հանել բանկոմատից և քայլել դեպի «Արցախ» պուրակ:

Էդգար Ա․-ն հետապնդել է վերջինիս, մոտեցել նրան, ասել, որ իր անունը էդո է և իմանացել, որ նա հանդիսանում է Ա. Ս․-ն և զրույցի պատրվակով կանչել Զաքարյան փողոցի «Արմենիա» առողջարանի տարածք, որտեղ էլ ատրճանակի սպառնալիքով Ա. Ս․-ից պահանջել և հափշտակել է նրա մոտ եղած 120 հազար ՀՀ դրամ գումարը, որը հետագայում ծախսել է նյութական կարիքները հոգալու նպատակով, իսկ ատրճանակը դեն է նետել։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Էդգար Ա․-ն սովորում է Վանաձորի դպրոցներից մեկի 11-րդ դասարանում։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը