Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 20:40 09-04-2024

Ո՞վ է տեղադրել ռուս սահմանապահի արձանը «Հաղթանակ» զբոսայգում

«Հաղթանակ» զբոսայգու տարածքում կա զինվորի արձան, որի հետևում տեղադրված են Ռուսաստանի ու Հայաստանի դրոշները։ Զինվորի կողքին կա նաև շուն, հետևում՝ ԽՍՀՄ պետական զինանշանն ու ՀՀ զինանշանը։ Արձանից և դրոշներից զատ՝ տարածքում կա նաև հուշաքար, հարակից նաև սահմանապահներին նվիրված փառքի ծառուղի։

Oragir.News-ը նկարահանում կատարեց «Հաղթանակ» զբոսայգու տարածքում, որտեղ տեղադրված է արձանը։

«Հաղթանակ» զբոսայգու տնօրենից հետաքրքրվեցինք՝ արդյոք տեղյա՞կ են, թե երբ և ում նախաձեռնությամբ է տեղադրվել այս արձանը և ի՞նչ է խորհրդանշում։

Հարցին ի պատասխան՝ այգու տնօրինությունն ասաց, որ տվյալ հուշարձանները չեն գտնվում այգու իրավասության տակ։ Դրանք Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի իրավասության ներքո են։

Կապ հաստատեցինք նաև Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի աշխատակազմի հետ, որտեղից մեզ պատասխանեցին․

«Իրավաբանորեն այդ տարածքը մեզ չի պատկանում, պատկանում է ուղիղ քաղաքապետարանին։ Անցած տարի ես պատիվ եմ ունեցել լինելու այդ արձանի բացմանը և մասնակցել եմ սահմանապահների օրվա միջոցառմանը։

Դա կազմակերպել է քաղաքապետը և քաղաքապետարանը։ Այգին կոչվում է ռուս սահմանապահների համար նախատեսված այգի։ Ես գիտեմ այդքանը՝ որպես մասնակից։ Բայց թե ով և ինչի համար է դրել, մեր համայնքում այդ ինֆորմացիան չկա»,- ասած վարչական շրջանի Մշակույթի բաժնի աշխատակիցը։

Ըստ վարչական շրջանի աշխատակցի՝ այդ արձանը հայ սահմանապահի արձան է, ոչ թե ռուս։ Սակայն անցյալ տարի, արձանի բացման արարողության ժամանակ ներկա են եղել նաև ռուս գեներալներ։

Վարչական շրջանից մեզ ուղղորդեցին զանգահարել քաղաքապետարան, որովհետև այս ամենը կազմակերպել է քաղաքապետարանը։

Այնուամենայնիվ՝ անհասկանալի մնաց, թե ում պատվին է տեղադրված արձանը։ Նկատենք, որ արձանի հետևում ԽՍՀՄ պետական զինանշանից և ռուսական դրոշից բացի՝ վերոնշյալ սահմանապահ զինվորի արձանի համազգեստը բնավ հայ զինծառայողի համազգեստ չէ։

Հակասական է նաև այն, որ ՀՀ իշխանությունները վերջին շրջանում խոսում են դեսովետիզացիա իրականացնելու անհրաժեշտության, ՀՀ սահմաններին ծառայություն իրականացնող ռուս սահմանապահներին հայ սահմանապահներով փոխարինելու մասին։ Բայց միևնույն ժամանակ քաղաքապետարանի նախաձեռնությամբ և անձամբ քաղաքապետի ներկայությամբ տեղադրում են ռուս կամ սովետական սահմանապահի արձան և նրան նվիրված փառքի ծառուղի։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում