copy image url
Մամուլ 2 տարի առաջ - 07:47 06-04-2024

Գերմանիայի դեսպանը` ՀՀ-ի վրա հնարավոր հարձակմանը Դաշնության արձագանքի մասին. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․

«Գերմանիան սատարում է Եվրամիության եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների բանակցային ջանքերը, որոնք խրախուսում են Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ երկխոսությունը։ «Ժողովուրդ» օրաթերթի հարցմանն ի պատասխան՝ այս մասին հայտնել են ՀՀ-ում Գերմանիայի դեսպանատնից:

«Ժողովուրդ» օրաթերթը Տավուշի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ տարբեր դեսպանատների դիրքորոշումը ստանալու համար դիմել էր դեսպանատներ:

Ապրիլի 2-ին հերթական հարցումն էինք ուղարկել ՀՀ-ում Գերմանիայի դեսպան Վիկտոր Ռիխտերին՝ խնդրելով պատասխանել հետեւալ հարցերին. ո՞ր թվականի քարտեզներն է միջազգային հանրությունը համարում լեգիտիմ եւ առաջարկում է սահմանազատումն իրականացնել այդ քարտեզներով, ինչու՞ դեսպանը, որպես միջազգային հանրության վառ ներկայացուցիչ, չի գործադրում ջանքեր, որպեսզի Ադրբեջանը, որ 2021 թվականից օկուպացրել է ՀՀ ինքնիշխան տարածքները Սյունիքի, Գեղարքունիքի եւ Ջերմուկի հատվածներում, հետ քաշվի: Եթե գործադրում է ջանքեր, ապա ինչո՞ւ չկա հաջողություն:

ՀՀ վարչապետը մարտի 18-ին՝ Տավուշի մարզում բնակիչների հետ հանդիպման ժամանակ, հայտարարել էր, որ եթե 1 շաբաթվա ընթացքում սահմանազատման գործընթացը չսկսվի, այսինքն՝ տարածքները չհանձնվեն, ապա պատերազմ է սկսվելու: Դեսպանն ի՞նչ տեղեկություն ունի, արդյոք պատերազմը անխուսափելի՞ է, եւ եթե հարձակում լինի ՀՀ վրա, ինչպե՞ս կարձագանքի դրան միջազգային հանրությունը:

Մեր այս հարցերին ի պատասխան՝ ՀՀ-ում Գերմանիայի դեսպանությունից տվել են հետեւյալ պատասխանը.

«Գերմանիան հաստատակամ է՝ շարունակելու գործուն աջակցությունը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության շուրջ շփումներին եւ խաղաղության գործընթացին։ Այս գործընթացի հիմքը հարավկովկասյան երկրների ինքնիշխանությունը, անկախությունը եւ տարածքային ամբողջականությունն են, նպատակը պետք է լինի տարածաշրջանում արդար եւ կայուն խաղաղությունը։

Հայկական եւ ադրբեջանական կողմերը մասնավորապես դաշնային կանցլեր Օլաֆ Շոլցի հետ Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում եւ փետրվարին Բեռլինում դաշնային արտգործնախարար Անալենա Բերբոքի հետ հանդիպմանը հաստատել են դեռեւս առկա խնդիրները խաղաղ միջոցներով լուծելու իրենց պատրաստակամությունը։ Գերմանիան պատրաստ է ուղեկցելու նրանց համապարփակ բանակցված՝ խաղաղ կարգավորում տանող այս խիզախ ճանապարհին, զորօրինակ, որպես հյուրընկալ կողմ, ինչպես փետրվարյան հանդիպումներին էր։

Բացի այդ, Գերմանիան սատարում է Եվրամիության եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների բանակցային ջանքերը, որոնք խրախուսում են Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ երկխոսությունը։ Գերմանիան կարեւորում է նաեւ այն դերը, որ ստանձնել է Հայաստանում Եվրամիության առաքելությունը (EUMA)՝ ի նպաստ տարածաշրջանում կայունության եւ փոխվստահության ձեւավորման»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

17:04 Գյուղի ջահելները խմբերի են բաժանվել՝ գիշերը շրջեն․ ի՞նչ է պատմում Մալիշկայի գյուղապետը` վտանգի մասին
09:01 Արարատ Միրզոյանի կինն էլ չի ուզում լինել թագուհի, ուզում է լինել ծովերի տիրուհի
17:26 Նարե Գևորգյանն առաջին անգամ խոսել է նախկին պրոդյուսերի հետ ունեցած սիրո և բաժանման մասին
16:35 Լիլիթը ձյունն էր մաքրում, որ ես անցնեմ. Նարե Գևորգյանը՝ Լիլիթ Հովհաննիսյանի և Տաթև Ասատրյանի հետ ունեցած հարաբերությունների մասին
17:56 Ղազախստանից արտաքսվելուց հետո՝ Երևան. ինչպես է ռուս բլոգերը տեսախցիկի առջև ծաղրում հայաստանցիներին
13:02 Օգոստոսի 13-ին ինքնաuպան եղած զինվորին քնելու հարցի շուրջ հայհոյել են․ կա մեկ կալանավորված
17:41 Ամեն օր նոր բաներ եմ լսում ու ապշում. Մենչի դուստրը՝ Էլինա Պետրոսյանը ամուսնալուծվել է
18:04 Ծեծկռտուք՝ Էջմիածին-Երևան ճանապարհին․ ուղևորին ծեծել են, որովհետև դժգոհել է շոգից
16:55 Բլոկում եմ, վատ մարդկանց չեմ ուզում տեսնել. Էվելինա Ստեփանյանն ու Լևոն Մկրտչյանը՝ իրենց հասցեին գրվող մեկնաբանությունների մասին
10:58 Մեքենաների կուտակում, վիճաբանություն․ Արմավիր-Երևան ճանապարհը փակ է, իրավիճակը՝ լարված