copy image url
Ներքին 2 տարի առաջ - 17:40 05-04-2024

Ցանկը հասել է ՅՈՒՆԵՍԿՕ. Արցախի հուշարձանների պահպանության համար միացյալ ջանքեր են ներդրվել

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, նախարար Ժաննա Անդրեասյանը ապրիլի 5-ին հանդիպումներ է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի տեղակալների հետ։ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր տնօրենի մշակութային հարցերով տեղակալ Էռնեստ Օտտոնեի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են մի շարք հարցեր, այդ թվում՝ Արցախի պատմամշակութային ժառանգության, ոչ նյութական ժառանգության պահպանության, մշակութային բազմազանության խրախուսման վերաբերյալ։

Oragir.News-ը թեմայի շուրջ կապ հաստատեց Արցախի Հանրապետության նախկին մշակույթի նախարար Լեռնիկ Հովհաննիսյանի հետ, պարզելու համար, թե Արցախի մշակութային ժառանգության պահպանման ի՞նչ հարցեր են քննարկվում միջազգային գործընկերների հետ․

«Ես, անկեղծ ասած, չգիտեմ, թե ինչ է քննարկվել։ Ամիսներ առաջ նախարարությունը մեզ դիմել էր, որպեսզի աջակցենք իրենց՝ անհապաղ պաշտպանության կարիք ունեցող 140 հուշարձանների ցանկ կազմենք և ներկայացնենք ՅՈՒՆԵՍԿՕ-ին ԿԳՄՍ նախարարության միջոցով։

Դա մենք արել ենք, տվել ենք: Եվ ինչքան, որ ես տեղեկացված եմ՝ այն ուղարկվել է։ Դրանից հետո որևէ այլ տեղեկություն չունեմ, քանի որ նախարարությունում չեմ աշխատում, բնականաբար, տեղյակ չեմ լինի։

Ես կարող եմ ասել, որ Արցախի թեմական խորհրդատվությունից մենք տարբեր միջազգային կառույցներին, դեսպաններին ներկայացնում ենք Արցախի պատմամշակութային ժառանգության խնդիրները»։

Հարցին, թե ո՞ր հարթակներում են քննարկվում Արցախի պատմամշակութային ժառանգության պահպանման հարցերը, Լեռնիկ Հովհաննիսյանը պատասխանեց․

«Մենք տարբեր հարթակներում ենք քննարկում այս ամենը, բայց կոնկրետ, թե ի՞նչ է քննարկել նախարարը, դա կարող եք նախարարությունից իմանալ»։

Նշենք նաև, որ մայիսի 13-15-ը Հաագայում կայանալիք «Զինված ընդհարման դեպքում մշակութային արժեքների պաշտպանության մասին» կոնվենցիայի ընդունման 70-ամյակին նվիրված միջազգային համաժողովում հնարավոր է՝ կքննարկվի Արցախի հուշարձանների պահպանության հարցը:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին