copy image url
Արտաքին Ներքին 2 տարի առաջ - 15:10 05-04-2024

Ուժեղ և կենսունակ Հայաստան՝ նշանակում է ուժեղ և կենսունակ Հարավային Կովկաս. Բորել

Բրյուսելում մեկնարկել է ԵՄ հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի, ԵՄ արտաքին հանձնաժողովի նախագահ Ժոզեպ Բորելի ու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ասուլիսը։

Բորելը, մասնավորապես, հայտարարել է. «Այսօր, այստեղ, մեր ամերիկացի գործընկերների հետ, Հայաստանի հետ գործընկերությունը հաջորդ աստիճանի ենք փոխադրում։ Միավորում ենք մեր ջանքերն ու ցուցադրում մեր ամուր հանձնառությունը՝ աջակցելու Հայաստանի սուվերենությանը, ժողովրդավարությանն ու դիմադրողականությանը։ Ցանկանում ենք միավորել մեր ջանքերը՝ առաջ մղելու մեր համատեղ գործակցությունը բոլոր ուղղություններով։ Մեր նպատակն է՝ մեր գործընկերության շրջանակներում ՀՀ-ԵՄ հարաբերությունները հասցնել հնարավոր առավելագույն մակարդակի։ Հայաստանը պետք է շարունակի աշխատել բարեփոխումների ուղղությամբ՝ ուժեղացնելու իր դիմադրողականությունը։ Մենք տեսնում ենք, թե ինչպես է Հայաստանը թիրախավորվում արտաքին տեղեկատվական մանիպուլյացիաների ու միջամտության արդյունքում։ Մեր աջակցության մասն է՝ օգնելու ձեզ ու ձեր ժողովրդին՝ հասկանալ, թե որն է գործերն անելու ճիշտ ճանապարհը՝ ամրապնդելով տեղեկատվական գրագիտությունը։ Հավատում ենք, որ ուժեղ և կենսունակ Հայաստան՝ նշանակում է ուժեղ և կենսունակ Հարավային Կովկաս։ Մեր աշխատանքն աջակցելն է տարածաշրջանային երկրներին»։

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում