copy image url
Ներքին 2 տարի առաջ - 18:25 04-04-2024

ՀՀ քննչական կոմիտեում կազմակերպվել է 2025 թվականի բյուջետային հայտի նախագծերի հանրային քննարկում

ՀՀ քննչական կոմիտեում, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ, տեղի է ունեցել 2025-2027 թվականների միջնաժամկետ ծախսային ծրագրի և 2025 թվականի բյուջետային հայտի նախագծերի հանրային քննարկում:

Կոմիտեի գլխավոր քարտուղար Կ. Մարգարյանը ներկայացրել է քննարկվող փաստաթղթերի նախագծերը` ընդգծելով, որ հաջորդ տարվա տարեկան ֆինանսավորման հայտում ընդգրկված է մեկ հիմնական` «ՀՀ քննչական ծառայություններ» ծրագիրը, որի մեջ ներառված են յոթ առանձին միջոցառումներ` «Քրեական գործերով վարույթի իրականացում», «Վերապատրաստման և պատրաստման կազմակերպում», «ՀՀ քննչական կոմիտեի պահուստային ֆոնդ», «Մասնագիտական վերապատրաստում անցնող ունկնդիրներին կրթաթոշակի տրամադրում», «ՀՀ քննչական կոմիտեի տեխնիկական հագեցվածության բարելավում», ՀՀ քննչական կոմիտեի տրանսպորտային միջոցների բարելավում, ՀՀ քննչական կոմիտեի շենքային պայմանների բարելավում:

Ըստ ներկայացված տեղեկատվության՝ 2025 թվականի համար նախատեսվող բյուջետային հայտում ներառված հիմնական ծրագրի և վերջինիս բաղկացուցիչ մաս հանդիսացող հիշյալ միջոցառումների իրագործման նպատակով առաջարկվող ծախսային հատվածը նախնական տարբերակով կազմում է շուրջ 20.6 մլրդ դրամ, որը 3.1 մլրդ դրամով աճել է 2024 թվականի համար հատկացված 17.5 մլրդ դրամի համեմատ։ Աճը պայմանավորված է ընթացիկ տարվա հունվարից Կոմիտեի կազմում նոր ձևավորված Պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչության հաստիքների ավելացմամբ և համակարգի շենքային պայմանների բարելավմանն ուղղված հրատապ ծրագրի ավելացմամբ:

Հանրային քննարկման օրակարգային հարցերի շրջանակներում Քննչական կոմիտեի հատուկ հանձնարարություններով գլխավոր վարչության պետ Կ. Սահակյանն անդրադարձ է կատարել կառույցի 2025 թվականի տարեկան բյուջետային հայտի և 2025-2027 թվականների միջնաժամկետ ծախսային ծրագրերի կազմման համար հիմք հանդիսացող ոչ ֆինանսական մի շարք ցուցանիշների։

Մասնավորապես, նա ներկայացրել է քրեական վարույթներին, կառույցի կողմից մշակվելիք իրավական ակտերին, քննիչների միջին ծանրաբեռնվածությանը վերաբերող որոշ ընդհանրական վիճակագրական տվյալներ, ինչպես նաև մանրամասնել նախաքննական մարմնի շարունակական զարգացմանն ու կատարելագործմանն ուղղված մի շարք ծրագրային առաջնահերթություններ:

Կոմիտեի պաշտոնատար անձանց կողմից նախանշվել են նաև հիշյալ միջոցառումների ներքո իրականացվելիք աշխատանքների հիմնական ուղղությունները և վերջիններիս մասով կանխատեսվող արդյունքային ցուցանիշները:

Հանդիպմանը մասնակցող քաղաքացիական հասարակության կազմակերպությունների և Կոմիտեի ներկայացուցիչների միջև ծավալվել է մտքերի փոխանակում, որի ընթացքում ներկայացվել են կարծիքներ ֆինանսա-բյուջետային գործառույթների արդյունավետության բարձրացման և տվյալ ասպարեզում շարունակաբար նոր ու արդիական գործիքակազմեր կիրառելու վերաբերյալ:

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
18:37 Ի՞նչ ջուր. Հայաստանում ամեն ինչն է ահավոր՝ կոմունալները, վարձերը. հարցում