copy image url
Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 12:55 04-04-2024

Ինչու է Լևոն Հակոբյանը կրկին նշանակվել առողջապահության փոխնախարարի պաշտոնում

Ինչու է նորից աշխատանքի ընդունվել առողջապահության նախկին փոխնախարարը, որն աշխատանքից ազատվել էր նախկին նախարար Արսեն Թորոսյանի ղեկավարության օրոք․ այս մասին այսօր Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում պարզաբանեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

Նա նախ նկատեց՝ Լևոն Հակոբյանն այն ժամանակ հեռացել էր աշխատանքից իր դիմումի համաձայն․ «Լինում է, որ մարդը ազատվում է աշխատանքից ու հետո որոշ ժամանակ անց նորից նշանակվում է պաշտոնին։ Վերջին ամիսներին նա իմ խորհրդական էր ու, հաշվի առնելով նրա կատարած աշխատանքն այս ընթացքում, համարել եմ, որ նրա գիտելիքներն այս պահին մեզ անհրաժեշտ են»։

Անդրադառնալով հարցին, թե Հակոբյանի նշանակումը արվել է Արսեն Թորոսյանի հետ ունեցած հակասություններին դեմ, նախարարը ընդգծեց՝ Լևոն Հակոբյանին այդ պաշտոնին առաջադրելով հաշվի է առել առողջապահության համակարգի բարելավման օրակարգը․ «Արսեն Թորոսյանի հետ գործընկերային է, լինում են քննադատություններ, որը շատ նորմալ է»։

Հիշեցննենք, որ Լևոն Հակոբյանը առողջապահության փոխնախարարի պաշտոնում նշանակվել էր 2019 թվականին և նույն թվականի դեկտեմբերին էլ ազատվել էր աշխատանքից։ 2024թ․ մարտի 27-ին վարչապետի որոշմամբ կրկին նշանակվել էր առողջապահության նախարարի տեղակալ։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
23:43 «Առավոտը» հրապարակել է Կոռնիձորի վարչական ղեկավար Սուրեն Ամարյանի հետ զրույցի ձայնագրությունը
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ