copy image url
Ներքին 2 տարի առաջ - 20:53 03-04-2024

Շարունակում ենք սպասարկել Мир քարտերը նաև Հայաստանի տարածքում. ВТБ

Ռուսական ВТБ բանկի՝ Հայաստանում, Բելառուսում և Ղազախստանում գործող մասնաճյուղերը շարունակում են սպասարկել Мир վճարային քարտերը, այսօր Մոսկվայում նման հայտարարությամբ է հանդես եկել ВТБ-ի մայր կառույցը։ Փոխանցում է Azatutyun.am-ը։

«ВТБ խմբի կազմում Հայաստանում, Բելառուսում և Ղազախստանում գործող բանկերը Мир քարտերը շարունակում են սպասարկել ամբողջական ծավալով, ինչպես և նախկինում», - նշել են կառույցից։

Հայաստանյան բանկերը Мир վճարային քարտերի սպասարկումը դադարեցրել էին մարտի 30-ին։

«Միր»-ը Ռուսաստանի ազգային վճարային համակարգն է, հայկական շուկայում է 2017-ից։ Այս համակարգը Միացյալ Նահանգների թիրախում հայտնվեց անցած ամիս։

Վաշինգտոնը պնդում է՝ դրա միջոցով «Ռուսաստանը շրջանցում է պատժամիջոցները և պահպանում կապերը միջազգային ֆինանսական համակարգի հետ»։

Ռուսական ազգային վճարային համակարգը Հայաստանից պաշտոնական ծանուցում էր ստացել, որ հայկական բանկերը մարտի 30-ից չեն սպասարկի «Միր» քարտերը։ «Միր»-ի քարտապանները գործարքներ կկարողանան անել միայն ռուսական «ՎՏԲ Արմենիա»-ով։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից