Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 2 տարի առաջ - 10:27 03-04-2024

ՀՀ ռազմավարական կոլապսը արտահայտվում է էներգետիկ համակարգում, այս անգամ արդեն՝ վրացական ուղղությամբ

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը տելեգրամում գրում է․ «Նոր տարածքներ զիջելու էներգետիկ վնասները ոչ պակաս կարևոր են հասկանալ։ Ահա թե ինչ է գրում էներգետիկ հարցերի մասնագետ, քաղաքագիտության դոկտոր Վահե Դավթյանը.

«Հայաստանի ռազմավարական կոլապսը բավականին ցայտուն արտահայտվում է էներգետիկ համակարգում, այս անգամ արդեն՝ վրացական ուղղությամբ:

Վերջերս հայտնի դարձավ, որ կառավարությունը հերթական անգամ հետաձգել է Հայաստան-Վրաստան էլեկտհաղորդման գծի ու դրան սպասարկող երկու ենթակայանների կառուցման աշխատանքները: Մրցույթին մասնակցող ընկերությունը՝ Siemens-ը ֆինանսական առաջարկ չի ներկայացրել՝ պարզաբանելով դա այլ շուկաներում գերզբաղվածությամբ: Երկրորդ մասնակիցն էլ հայտարարել է սնանկության մասին: Փաստացիորեն, գործ ունենք մի իրավիճակի հետ, երբ միջազգային բիզնեսը պարզապես խուսափում է Հայաստանում որևէ երկարաժամկետ գործունեություն ծավալելուց՝ հաշվի առնելով առկա անվտանգային ռիսկերն ու անկանխատեսելիության բարձր աստիճանը:

Ակնհայտ է, Հայաստան-Վրաստան էլեկտրահաղորդման գծի կառուցման հերթական հետաձգումը, դրանում միջազգային բիզնեսի հետաքրքրության բացակայությունը ուղիղ կապված է նաև Երևանի կողմից իրականացվող «անկլավային քաղաքականության» հետ: Հաշվի առնելով, որ անկլավների հանձնման պարագայում արմատապես փոխվելու է, իսկ իրականում՝ վտանգվելու է Հայաստանի ռազմավարական-հաղորդակցային ճարտարապետությունը, նոր միջպետական էլեկտրահաղորդման գծի կառուցման աշխատանքները ևս չեն կարող սկսվել՝ առանց նոր իրողություններն առնվազն հաշվի առնելու: Միջազգային բիզնեսը չի բացառում, որ ինչ-որ պահի պետք է էլեկտրահաղորդման գծի լոգիստիկան համաձայնեցնի նաև Բաքվի հետ:

Վրաստան-Հայաստան գիծը պետք է շահագործման հանձնվեր դեռևս 2019 թ.-ին՝ որպես «Հյուսիս-Հարավ» էլեկտրաէներգետիկ միջանցքի մաս: Ընդ որում, առ այսօր պատրաստ չէ նաև նույն միջանցքի մաս կազմող Իրան-Հայաստան 3-րդ էլեկտրահաղորդման գիծը: Արդյունքում, Հայաստանը դուրս է մղվում «Հյուսիս-Հարավ» մեգանախագծից՝ իր տեղը զիջելով Ադրբեջանին:

Սա Հայաստանի շրջափակման, «անակոնդայի» մեթոդով նրա տնտեսական ու ենթակառուցվածքային համակարգերը խեղեդելուն ուղղված ծրագրի վառ դրսևորումներից է»»։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել