Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 19:23 02-04-2024

Թուրքիան և Ադրբեջանը մտադիր են երկկողմ առևտրաշրջանառության ծավալները հասցնել 15 մլրդ դոլարի

Թուրքիայի արտահանողների միության (TİM) պատվիրակությունը Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում հանդիպել է ադրբեջանցի գործարարների հետ: Այս մասին փոխանցում է Ermenihaber-ը։

Բաքվում Թուրքիայի դեսպան Ջահիթ Բաղջըն ևս մասնակցել է գործարարների հանդիպման նպատակով անցկացված միջոցառմանը:

Նա նշելով, որ Թուրքիան առուվաճառքի կարողունակության որակական տեսանկյունից դարձել է աշխարհի 11 մեծ տնտեսություն ունեցող երկրներից մեկը, հայտարարել է տարբեր շուկաներ ավելի համապարփակ ձևով մուտք գործելու իրենց մտադրության մասին:

Նա նաև աշխարհագրական դիրքի տեսանկյունից Ադրբեջանն համարել է առևտրի գործընթացներում մեծ կարողության տեր երկիր:
Հայտարարելով, որ Թուրքիայի դիվանագիտական առաքելությունները ևս փորձում են թուրք առևտրականների համար նոր շուկաների մուտքի համար անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել, ասել է.

«Մենք ջանքեր ենք գործադրում Ադրբեջան եկած մեր առևտրականներին, արտահանողներին և արդյունաբերողներին ճշգրիտ տեղեկություններ տալու համար: Արտահանման տեսանկյունից Ադրբեջանում 2-րդն ենք Ռուսաստանից հետո: Այս երկրորդականությունից առաջնայնություն դուրս գալը դժվար չէ, սակայն պետք չէ նաև ընկնել երրորդականություն»:

Խոսել է նաև TİM փոխնախագահ Ահմեդ Ֆիքրեթ Քիլեջին, ով ասել է, որ մտադիր են բոլոր ոլորտներում Ադրբեջանի հետ երկկողմ համագործակցությունն էլ ավելի խորացնել:

«Մեր նպատակը «հաղթել-հաղթել» սկբունքի շրջանակներում երկու երկրի միջև առկա առևտրային ցանցն էլ ավելի խորացնելն է:

Բարեկամի հետ առևտուր անելն ամրապնդում է բարեկամությունը: Եթե նույնիսկ փոխադարձ առևտրային ցուցանիշները լավն են, մենք հավատում ենք, որ ավելի մեծ կարողունակություն կա և դրանից էլ ավելի շատը կարող ենք հաջողել»:

Բացի այդ, Քիլեջին հիշեցրել է, որ երկու երկրի ղեկավարները՝ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու Իլհամ Ալիևը, իրենց երկրների համար 15 մլրդ դոլարի երկկողմ առևտրաշրջանառությունը սահմանել են որպես նպատակ:

«Մենք հավատում ենք, որ կարճ ժամանակ անց հասնելու ենք այդ նպատակին»:

Նշենք, որ միջոցառանը Թուրքիայից մասնակցել է 40, իսկ Ադրբեջանից 200 գործարար:

Միջոցառման շրջանակներում մասնակիցների միջև տեղի են ունեցել մի շարք երկկողմ հանդիպումներ, ինչպես նաև ծանոթություններ որոշ թուրքական ընկերությունների արտադրանքների հետ:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան