copy image url
Ներքին 2 տարի առաջ - 12:50 02-04-2024

2023թ. Հայաստանում ապաստան է խնդրել 817 մարդ. ՆԳՆ

2023թ. 817 մարդ ապաստան է խնդրել Հայաստանում։ Այս մասին Ազգային ժողովում, պետաիրավական հարցերի խորհրդարանական մշտական հանձնաժողովի նիստում, ապրիլիի 2-ին ասել է ՀՀ ՆԳՆ Միգրացիայի եւ քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանը։

Նրա խոսքով՝ 2020թ. ապաստան խնդրողների թիվը կազմել է 206, 2021-ին՝ 260, իսկ 2022թ.՝ 968։ Կտրուկ աճը, ծառայության ղեկավարի կարծիքով, կապված էր Ուկրաինայի մարտական գործողությունների հետ։

«2023թ. միտումը պահպանվել է։ Այնուամենայնիվ, կա որոշակի նվազում։ Մինչեւ 2022թ. առաջին տեղերը սովորաբար զբաղեցրել են Մերձավոր Արեւելքի երկրների քաղաքացիները՝ Սիրիա, Իրաք եւ Եգիպտոս»,- նշել է Ղազարյանը։

2022-2023թթ. առաջին տեղ են դուրս եկել Ուկրաինայի քաղաքացիները, երկրորդ եւ երրորդ տեղերում նորից Սիրիայի եւ Իրաքի քաղաքացիներն են եղել։

Ինչ վերաբերում է Հնդկաստանի քաղաքացիներին, ապա, ինչպես նշել է ՆԳՆ ներկայացուցիչը, նրանք ապաստան ստանալու խնդրանք անցած տարի չեն ներկայացրել։ Իսկ նախորդ տարիներին եղել է մեկ-երկու նման դեպք։

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել