copy image url
Ներքին 2 տարի առաջ - 10:29 31-03-2024

Քաղաքացին դիմել է ոստիկանություն և հայտնել, որ «Արթմեդ» ԲԿ-ում բուժվող իր եղբոր մահվան մեղավորը բժիշկն է. shamshyan.com

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ մարտի 28-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել Երևանի բնակիչ 53-ամյա Վարդան Տ.-ն և հայտնել, որ մարտի 20-ին «Արթմեդ» բժշկական կենտրոնում իր եղբորը՝ 57-ամյա Անդրանիկ Տ.-ին վիրահատել են, իսկ 1 օր անց վերջինիս ինքնազգացողությունը վատացել է և նրան կրկին վիրահատել են, սակայն նա վիրահատությունից հետո նշված բժշկական կենտրոնում մահացել է «սրտի կանգ» ախտորոշմամբ:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տեղում Վարդան Տ.-ն ոստիկաններին հայտնել է, որ իր եղբոր մահվան մեջ մեղադրում է նրան բուժող բժշկին` Աշոտ Ծ.-ին, քանի որ վերջինս սխալ բուժում է նշանակել և սխալ վիրահատություն կատարել:

Դեպքի փաստով Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել