Արտաքին Տեսանյութ 2 տարի առաջ - 23:05 26-03-2024

Վրաստանի ծխախոտի 24%-ը ներկրվում է Հայաստանից․ ծխախոտի օգտագործման ցուցանիշները հարևան երկրում

Վերջին շրջանում Վրաստանում ծխելու հարցին շատ լուրջ են վերաբերվում։ Բաց առևտուրն այժմ գործնականում արգելված է։ Խանութներից պահանջվում է ծխախոտը տրամադրել հաճախորդի խնդրանքով` այդ պահին հատուկ ծխախոտի համար առանձնացված հատվածները ցուցադրելով: Մինչև 18 տարեկան անձինք չեն կարող ներգրավվել ծխախոտի արդյունաբերության մեջ, արգելվում է ծխախոտի գովազդը ԶԼՄ-ներում, զանգվածային ցուցադրությունները։ Այս հարցը միջազգային գործընկերների առաջարկությամբ կարգավորվում է Վրաստանի «Ծխախոտի դեմ պայքարի մասին» օրենքով։ Օրինակ, այն սահմանում է այն վայրերը, որտեղ արգելվում է ծխելը: Դրանցից են կրթական, սպորտային հաստատությունները, բուժհաստատությունները, գազալցակայանները, գազալցման և գազաբաշխման կայանները, հասարակական տրանսպորտը՝ ներառյալ ավտոբուսներ, միկրոավտոբուսներ, ինքնաթիռներ և մետրոներ։ Սա, իհարկե, առաջացնում է ծխողների դժգոհությունը, և, համապատասխանաբար, Վրաստանի օրենքը նախատեսում է ծխող քաղաքացիների համար հատուկ տարածքների տրամադրում։ Այսպիսով, ամենահրատապ խնդիրը սրճարաններում և ռեստորաններում ծխելն է։ Օրենքով ծխելու համար պետք է հատուկ տեղ լինի, թեև գործնականում դրանք ռեստորանների և սրճարանների մոտ գտնվող սեղաններն են, որոնք տեղադրված են փողոցում:

Իսկ որտեղի՞ց է ծխախոտը ներկրվում Վրաստան։ Միգուցե զարմանալի թվա, բայց Վրաստանի ծխախոտի 24%-ը ներկրվում է Հայաստանից։ Ըստ երևույթին, դրա համար էլ սահմանը հատելիս անընդհատ կլսես հետևյալ հարցը․ ծխախոտ բերո՞ւմ ես։ Նույն հարցը լսում ես, երբ գնում ես Թուրքիա, որտեղ սահմանին նստած կանայք խնդրում են քեզ հետդ մի տուփ ծխախոտ վերցնել։ Դա կարելի է բացատրել նրանով, որ մատակարարումների 29%-ը գալիս է Թուրքիայից։ Ծխախոտ ներկրվում է նաև ԱՄԷ-ից, Ադրբեջանից և Իրանից։ Ազգային վիճակագրական կոմիտեի տվյալներով, մինչև Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ռազմական գործողությունների մեկնարկը՝ Ուկրաինան առաջատարն էր Վրաստան ծխախոտ մատակարարելու հարցում, սակայն այժմ այն ​​կորցրել է իր դիրքերը, ինչպես, ի դեպ, շատ այլ ցուցանիշներով (խանութների դարակներում ուկրաինական ապրանքները զանգվածաբար փոխարինվել են ռուսականով, ընդ որում՝ ավելի էժան)։

Ինչ վերաբերում է Վրաստանում ծխախոտի գներին, ապա դրանք աստիճանաբար բարձրացել են, իսկ այսօր ծխող լինելը դարձել է թանկ հաճույք։ Ինչպես մեզ հետ զրույցում ասաց Black ապրանքանիշի ամենաէժան հայկական ծխախոտը ծխող մեր զրուցակիցը, Թբիլիսիում այն արժե 732 հայկական դրամ։ Նա գոհ է ծխախոտի որակից և ասում է, որ դրանք ընտրում են միջին եկամուտ ունեցող մարդիկ։ Վրաստանում թանկարժեք ծխախոտի ապրանքանիշերից են՝ Parlament (1080 դրամ), Marlboro (1099 դրամ), Camel (879 դրամ):

Ծխախոտի վաճառքին զուգահեռ շուկաներում վաճառվում է նաև թութուն, որն ավելի հաճախ օգտագործում են հասարակության սոցիալապես անապահով խավերին պատկանող մարդիկ: Սև ծովի ափին հանգստացող մեր հայրենակիցները հաճախ տեսնում են վաճառասեղաններ՝ լի թութունի սարերով, որը տեղափոխվում է Թուրքիայից։

ԱՀԿ տվյալներով՝ ոչ վաղ անցյալում երկրում ծխելու տարածվածությունը չափահաս տղամարդկանց շրջանում ամենաբարձրներից մեկն էր եվրոպական տարածաշրջանում՝ 57 տոկոս: Աճել են նաև կանանց շրջանում ծխախոտի օգտագործման ցուցանիշները։

Հազարավոր ծխողներ և նրանք, ովքեր երկրորդային ծխողներ են, տառապում են բոլոր տեսակի հիվանդություններով, այդ թվում՝ սրտի, թոքերի հիվանդություններով և քաղցկեղով։ Ծխախոտի հետ կապված հիվանդությունները Վրաստանում տարեկան 11400 մարդու կյանք են խլում։ Ամեն տարի ծխախոտի օգտագործումը ՀՆԱ-ի մոտավորապես 2,4 տոկոսի տնտեսական կորոստի է հանգեցրել: «Ծխախոտի դեմ պայքարի մասին» օրենքի ընդունումից հետո մեկ-երկու տարվա ընթացքում ծխախոտ օգտագործողների թիվը նվազել է 1-2 տոկոսով։ Նվազել են ինսուլտով և ինֆարկտով հիվանդների հոսպիտալացման ցուցանիշները։

Նշենք, որ Վրաստանի իշխանությունները նախաձեռնում և ֆինանսավորում են բազմաթիվ զանգվածային սպորտային և ժամանցային միջոցառումներ, որոնց նպատակը առողջ ապրելակերպի խթանումն է, սակայն դատելով նրանից, որ Վրաստան ծխախոտի ներկրումը տարեցտարի միայն ավելանում է, այս խնդիրը դեռևս չափազանց արդիական և կարևոր է քաղաքացիների առողջության համար։

Ամենից շատ դիտված

17:13 Երջանիկ պատահականությամբ բոլորը Վանաձորից «կամավոր», կազմակերպված գնում են Փաշինյանի հանրահավաքին. Մենուա Սողոմոնյան
18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
14:59 Երեկ ամբողջ Հայաստանը տեսավ, թե ինչպիսի անհավասարակշիռ մարդ է զբաղեցնում վարչապետի պաշտոնը․ Նարեկ Կարապետյան
23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
11:40 Սամվել Կարապետյանը խոստանում է անվճար էլեկտրաէներգիա և ջուր՝ անապահով ընտանիքների համար
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
16:31 ՔՊ-ի աջակիցը վրաերթի է ենթարկել ԲՀԿ-ի քարոզարշավի մասնակիցներին
13:39 Նիկոլ Փաշինյանը հորդորեց Գուրգեն Սիմոնյանին ու Արամ Սարգսյանին դիմել ԿԸՀ՝ ընդդիմադիր կուսակցությունների գրանցումը չեղարկելու համար
17:07 Մեզնից խլեցին ամենաթանկն ու ասացին, որ առանց խլելու էլ հնարավոր էր, բայց մենք ուզեցինք, որ դուք սգաք՝ հանուն «ոչնչի». զոհված զինծառայողի քրոջ գրառումը