copy image url
Մամուլ 2 տարի առաջ - 08:52 26-03-2024

Թավշյահեղափոխականների հերթական սուտը կամ Ամուլսարի առեղծվածը. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․

««Ժողովուրդ» օրաթերթը բազմիցս է փաստերով ներկայացրել, թե Նիկոլ Փաշինյանի եւ նրա թիմակիցների գաղափարները եւ դիրքորոշումները որեւէ հարցի շուրջ ինչ տրանսֆորմացիաների են ենթարկվել իշխանության գալուց հետո: Բազմիցս իրենց «սկզբունքայնությամբ» աչքի ընկած թավշյահեղափոխականները ցանկացած հարցի մասով ընդդիմադիր եղած ժամանակ այլ բան էին ասում եւ անում, իսկ իշխանության գալուց հետո՝ դրա լրիվ հակառակը: Ամուլսարի ոսկու հանքի շահագործումը եւս բացառություն չէ:

Այսպիսով, «Ժողովուրդ» օրաթերթը կառավարությունից տեղեկանում է, որ «Լիդիան Արմենիա» ընկերության 100 տոկոս բաժնետոմսերի 12,5 տոկոսը կնվիրաբերվի ՀՀ կառավարությանը: Բաժնետոմսերի կառավարման լիազորությունը կվերապահվի Էկոնոմիկայի նախարարությանը։ Այսօր տեղի կունենա բաժնետոմսերը ՀՀ կառավարությանը նվիրելու պայմանագրի ստորագրման արարողությունը։

Հուշագրի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունը «Լիդիան Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության կողմից թողարկած 5000 դրամ անվանական արժեքով հասարակ բաժնետոմսերի 12, 5 տոկոսը, այսինքն՝ 12 հազար 503 հատ ընդհանուր թվով բաժնետոմսեր կընդունի: 2024թ. հունվարի 18-ի նիստում Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե «Լիդիան Արմենիա»-ի այս «նվերը» պատկանում է Հայաստանի ժողովրդին, եւ որ «Ամուլսարի հանքի շահագործումն այս մոդելով բազմաթիվ մտահոգություններ է փարատում»։ Թե ինչ մտահոգություններ է փարատվում, պարզ չէ, բայց թերեւս արժե հիշել, թե ընդդիմադիր եղած ժամանակ ինչպես էին կարկառուն ՔՊ-ականները, Լենա Նազարյանի գլխավորությամբ, ինքնամոռաց կռիվ տալիս ընդդեմ հանքի շահագործման՝ համարելով այն բնապահպանական աղետ:

Իսկ ի՞նչ է փոխվել այսօր «բնապահպան» ՔՊ-ականների մոտ, որ ոչ միայն դեմ չեն Ամուլսարի շահագործմանը, այլեւ այն համարում են «նվեր». թերեւս՝ ոչինչ, պարզապես այլեւս իրենց շահերն են խոսում, ու հանուն դրա պատրաստ են աչք փակել ամեն ինչի վրա:»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին