Ուղիղ եթեր
copy image url
Մամուլ 2 տարի առաջ - 08:38 26-03-2024

Ովքեր էին Նորքի ոստիկանական բաժանմունք ներխուժած անձինք․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

Կիրակին ծանր օր էր` Նոր Նորքի ոստիկանության բաժին էին մտել զինված 3 քաղաքացի: Գործադրել էին նռնակ, ներխուժողներից 2 հոգի վիրավորվել էին եւ տեղափոխվել բուժհաստատություն։ Մյուս տղամարդը, ով, ավելի ուշ պարզվեց՝ «Սասնա ծռերից» Ստեփան Հովակիմյանն է, շուրջ 3 ժամ նռնակը ձեռքին սպառնում էր պայթեցնել։

Երկար բանակցություններից հետո ոստիկաններին հաջողվեց համոզել, որ հանձնվի։ Նա դեպքից ժամեր առաջ տեսաուղերձով դիմել էր քաղաքացիներին՝ Ոսկեպարում եւ Բաղանիսում ձերբակալված տղերքի մասին. «Նիկոլին ենթարկվող ոստիկանները ձերբակալում են էն տղերքին, ովքեր գնացել են ու կանգնել այդ գյուղերի ժողովրդի կողքը։ Ի՞նչ եք ուզում, Երեւանն ա տալու շուտով, ժողովուրդ, ոտքի ելեք»։

Իրավապահները դեպքի առթիվ քրեական վարույթ նախաձեռնեցին՝ ՔՕ 308-րդ հոդվածի 1-ին մասի (ահաբեկչություն) հատկանիշներով, եւ հաստատեցին, որ ներխուժողներն ԱԺԲ անդամներ են։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել