copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 16:27 23-03-2024

Բիշքեկում ձերբակալել են 5 ադրբեջանցու, որոնք մահափորձ էին նախապատրաստում Ղրղզստանի ղեկավարության դեմ

Ղրղզստանի ազգային անվտանգության պետական կոմիտեն հայտարարել է, որ Բիշքեկում ձերբակալել են անդրազգային հանցավոր խմբավորման հինգ անդամի, որոնք մահափորձ էին ծրագրել Ղրղզստանի ղեկավարության դեմ:

Հաղորդագրության մեջ նշվում է, որ կազմակերպված հանցավոր խմբավորումների հակաիրավական գործունեության բացահայտմանն ու կանխմանն ուղղված օպերատիվ միջոցառումների կազմակերպման ընթացքում օտարերկրյա քաղաքացիներից և, հնարավոր է, միջպետական հետախուզման մեջ գտնվող անձանցից Ղրղզստանի ազգային անվտանգության մարմինների տեսադաշտում են հայտնվել անդրազգային հանցավոր խմբավորման անդամ հանդիսացող Ադրբեջանի հինգ քաղաքացի՝ Ալիև Վ. Մ.-ն, Բաղխիրով Ս. Ա.-ն, Ասգարով Մ. Օ.-ն, Բեհբուդով Մ. Ս.-ն և Մամադով Զ. Ի.-ն։

«Ստացված օպերատիվ տվյալների համաձայն՝ Ասգարովը հանցավոր միջավայրի ամրապնդման և գողական գաղափարախոսության տարածման, ինչպես նաեւ իր կարգավիճակի բարձրացման նպատակով իր հանցակիցների հետ ժամանել է Ղրղզստանի Հանրապետության տարածք՝ երկրի ղեկավարության դեմ մահափորձ կազմակերպելու համար ՝ կապված հանցավոր խմբավորման դեմ պետության վարած ակտիվ պայքարի քաղաքականության հետ:

Մարտի 22-ին իրականացվել են օպերատիվ-քննչական միջոցառումներ, որոնց արդյունքներով բոլոր վերը նշված անձինք ձերբակալվել են։ Ներկայումս քննչական միջոցառումներ են անցկացվում նրանց պատասխանատվության ենթարկելու համար՝ Ղրղզստանի օրենսդրության համաձայն», - ասված է հայտարարության մեջ։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
23:43 «Առավոտը» հրապարակել է Կոռնիձորի վարչական ղեկավար Սուրեն Ամարյանի հետ զրույցի ձայնագրությունը
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
23:55 Զելենսկին աջակցել է եռակողմ բանակցությունների վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկին
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է