Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 09:17 23-03-2024

ՌԴ Սամարայի մարզում ԱԹՍ-ները հարձակվել են նավթավերամշակման գործարանի վրա

Անօդաչուները հարձակվել են Ռուսաստանի Դաշնության Սամարայի մարզի Կույբիշևի նավթավերամշակման գործարանի վրա և փորձել հարվածել գործարանին, միջադեպի հետևանքով զոհեր և վիրավորներ չկան, լրագրողներին ասել է շրջանի նահանգապետ Դմիտրի Ազարովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:

«Այս գիշեր անօդաչու թռչող սարքերի հարձակումներ են տեղի ունեցել տարածաշրջանի նավթավերամշակման գործարանների վրա: Արդյունքում Կույբիշևի նավթավերամշակման գործարանում հրդեհ է բռնկվել նավթի վերամշակման առաջնային սյունակում: Զոհեր և վիրավորներ չկան։ Տեղում աշխատում են արտակարգ ծառայությունները և իրավապահ մարմինները, ստեղծվել է օպերատիվ շտաբ։ Նովոկույբիշևսկի նավթավերամշակման գործարանում հարձակման փորձը հետ է մղվել»,- ասել է նահանգապետը։

Ազարովի խոսքով, Սամարայի մարզի Նովոկույբիշևսկի նավթավերամշակման գործարանի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման փորձի հետևանքով տեխնոլոգիական սարքավորումների վնաս չի եղել։ Դեպքի վայրում են արտակարգ ծառայությունները և իրավապահ մարմինները։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան